Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի ադրբեջանական «Գաբալա»-ի հետ խաղին`անվտանգությունից ելնելով. Վատցկե
СпортՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի «Գաբալա»-«Բորուսիա» խաղին: «Ըստ ամենայնի, Մխիթարյանը չի մասնակցի Բաքվում կայանալիք խաղին: Մենք ուսումնասիրել ենք: Հայաստանը և Ադրբեջանը լարված փոխհարաբերություններ ունեն, իսկ մենք պետք է հոգ տանենք ֆուտբոլիստների անվտանգության համար»,-Արմենպրես-ի հաղորդմամբ, «Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեի խոսքերը մեջբերում է գերմանական Bild-ը:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիա»-ն պետք է խաղա ադրբեջանական «Գաբալա»-ի հետ: Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 22-ին: