Ереван, 01.Август.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Թուրքիան փորձում է օգտագործել Փերինչեքի գործով ՄԻԵԴ վճիռը` ընդդեմ ցեղասպանությունների դեմ պայքարի. ԱԺ փոխնախագահ

Политика

Օրերս կայացվեց արդեն մի քանի տարի ընթացող Փերինչեքի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, որը հակասական մեկնաբանությունների տեղիք տվեց հայ հասարակության շրջանում, իսկ Թուրքիայում` ընդունվեց առանձնապես ոգևորությամբ:Արմենպրես-ը ներկայացնում է ԵԽԽՎ-ում հայկ ական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի մեկնաբանությունն այդ առնչությամբ:

-Տիկին Նաղդալյան, ի՞նչ նշանակություն ունի Փերինչեքի գործով ՄԻԵԴ  որոշումը և որքանո՞վ այն կարող է ազդել աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի վրա: Ի վերջո, մեզ համար սա հաղթանա՞կ էր, թե՞ պարտություն: 

-Իհարկե, կարծում եմ, արժանի էր, որ Փերինչեքի պես հանրահայտ ռասիստն ու քսենոֆոբը և չարանենգ ազգայնամոլը սկզբունքային գնահատականի արժանանար և որ մարդու իրավունքների պաշտպանության գործում այդ իրավունքների պաշտպանության բարձրագույն ատյանը «ոչ ստանդարտ» մոտեցում ցուցաբերեր ու, ազատ արտահայտվելու այսօրվա իրավունքը պաշտպանելիս, հիշեր ու պաշտպանության տակ առներ նաև մարդու բնական ու գլխավոր՝ ապրելու իրավունքը, նույնիսկ եթե դա ոտնահարվել է մեկ հարյուրամյակ առաջ: Հիշեր նաև, որ մարդկության դեմ գործած այդ մեծագույն ոճրագործության անպա տժելիությունն էր, որ պատճառ դարձավ հետագա ցեղասպանությունների համար, և այդպիսով նաև իր ներդրումը  ունենար ընդդեմ ցեղասպանությունների համամարդկային պայքարում:  Բայցևայնպես,  դատարանը գործում է ֆորմալ շրջանակների մեջ, գտնվում է իր խնդրի լուծման շրջանակում, և մենք, մեր վերաբերմունքը ձևավորելիս, նախ պետք է հասկանանք, թե Մարդու իրավունքների եվրոպական Դատարանի վճիռը ինչ հարցի է պատասխանում, ինչ նպատակ ունի ի սկզբանե, և դրանից բխեցնենք մեր վերաբերմունքը: Մեր հանրության մեջ ցավոտ ընկալում կա այս հարցի շուրջ, և դա, թերևս, հասկանալի է` խնդիրը մեզ համար շատ զգայական  տիրույթում է, հետևաբար էմոցիաներով է ընդունվում և, որպես կանոն, «հաղթանակ-պարտություն» բանաձևումներով: Այս իմաստով, ուզում եմ հիշեցնել՝ Հայաստանի կողմից հանդես եկած փաստաբանները՝ միջազգային խոշորագույն փաստաբան, թագավորական խորհրդական Ջեֆրի Ռոբերտսոնն ու Ամալ Քլունին ընդգծեցին նաև, որ հայության համար վճիռը նպաստավոր է: Բայց, կարծում եմ, պետք է հասկանանք ՝ այս դատավարության մեջ Հայաստանը ներգրավված էր ընդամենը որպես երրորդ կողմ(նույնպես, ինչպես և Թուրքիան) և ակնկալում էր վճիռ, որը զերծ կլիներ Հայո ց ցեղասպանության փաստը որևէ կերպ կասկածի տակ դնող ձևակերպումներից:  Այս դեպքում հաղթանակն ու պարտությունը կարող են վերաբերել միայն Փերինչեքին և Շվեյցարիային և շատ կարևոր է, որ Դատարանը չի արձանագրել, թե Շվեյցարիայի օրենսդրությունը ցեղասպանության ժխտողականության մասով չի համապատասխանում եվրոպական ստանդարտներին, թե Փերինչեքը ճիշտ է արել, կամ  լավ է արել, այլ ընդամենն ասել է, որ Շվեյցարիայի օրենսդրությունը Փերինչեքի վերաբերյալ կիրառված է ոչ ճիշտ ձևով: Սա է իրողությունը, ինչը հեռու է որևէ մեկի պարտությունից, առավելապես` հեռու է Թու րքիայի հաղթանակից:

Այդ իմաստով աչքի է ընկնում թուրք-ադրբեջանական միանման մոտեցումը նմանատիպ դեպքերում՝ասենք, օրինակ՝ «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռի դեպքում նույն պատկերը ունենք, քանզի այստեղ էլ կոնտեքստից կտրված, իրենց համար ձեռնտու կամ իրենց ցանկալիին փոքր-ինչ մոտ նախադասությունները փորձում են ձևակերպել` որպես իրենց հաջողություն, ներկայացնել` որպես սեփական հաղթանակ կամ ուրախություն, զորօրինակ,  թե իբր` Դատարանը որոշման մեջ «հանձնարարել է պաշտպանել ներքին տեղահանված անձանց հիմնարար իրավունքները», անդրադարձել է «Հայաստանի կո ղմից տարածքային պահանջներին» և «հայկական զորքերի դուրսբերմանը՝ որպես հակամարտության կարգավորման պայման»: Անշուշտ, այսպիսի հղումներ և անգամ նմանատիպ որևէ բան Դատարանի վճռի մեջ չկան: Սա թուրք-ադրբեջանական մանիպուլյացիոն  քաղաքականության վառ դրսևորումներից մեկն է:

Այսօր Թուրքիան նույն բանաձևով, նույն ձեռագրով փորձում է օգտագործել Փերինչեքի գործով ՄԻԵԴ վճիռը` ընդդեմ Հայոց ցեղասպանության ճանաչման և որը նույնն է՝ ընդդեմ ցեղասպանությունների դեմ պայքարի: Իրենց համար այսօր կարծես թե այն իրավիճակն է, երբ խեղդվողը ձեռքըփրփուրներին է գցում, որովհետև իրականությունը բոլորին էլ պարզ է: Նախ` ՄԻԵԴ Վերին պալատի 17 դատավորներից 10-ը շատ պարզ հայտարարել են, որ իրենց քննարկման թեման բոլորովին չի եղել ցեղասպանության եղելությունը հաստատելու կամ ժխտելու հարցը,  երկրորդ` մյուս 7 դատավորները նաև նշել են, որ իրենց համար երբեք կասկածի տակ չի դրվում ցեղասպանության եղելության խնդիրը: Այսինքն` մենք ունենք օրինակ, երբ Թուրքիան հերթական անգամ իր համար ցանկալին ներկայացնում է իրականի տեղ:

Կարծում եմ,  2015թ-ը պատմության մեջ մտնելու է ոչ թե Փերինչեքի վճռով, այլ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի ոգեկոչման տարվա ընթացքում կազմակերպված միջոցառումներով և  Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած ցեղասպանության փաստը ճանաչելու մեծածավալ ալիքով,  որ առաջացել է ամբողջ աշխարհում:

 

«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травме