Ереван, 28.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


7 փաստ հռչակավոր «Playboy» էրոտիկ ամսագրի մասին, որոնք կզարմացնեն ձեզ (լուսանկարներ)

«Playboy» ամսագիրն օրերս չլսված որոշում է կայացրել. այն այլևս չի հրապարակելու մերկ գեղեցկուհիների լուսանկարներ իր էջերին ու հասանելի կդառնա նույնիսկ երեխաների համար։ Գուցե սա լավ որոշում է, թեև այն առաջացնում է հազարավոր տղամարդկանց հիասթափությունը, բայցևայնպես, սա կայացված փաստ է, և այս առթիվ ձեզ ենք ներկայացնում 7 ուշագրավ փաստ «Playboy»-ի կայսրության մասին, որոնք շատերի համար անակնկալ կլինեն։

1. «Playboy»-ի լոգոտիպն ավելի եկամտաբեր է, քան բոլոր մերկ լուսանկարները

Հռչակավոր թիթեռնիկ-վզկապով ճագարն այս տարի կտոնի իր 62-րդ տարեդարձը, բայց այն դույզն-ինչ չի փոխվել տարիների ընթացքում։ Ամսագրի առաջին կրեատիվ տնօրեն Արթ Փոլը ստեղծեց այն ընդամենը կես ժամում, և արդյունքն այնքան հաջողված էր, որ միանգամից կուլտային դարձավ։ «New York Times»-ի հետազոտության համաձայն՝ այն Apple-ի և Nike-ի լոգոտիպերի հետ աշխարհի 3 ամենաճանաչվող լոգոտիպերի շարքին է դասվում։

2. «Playboy»-ի աղջիկները կտրուկ փոխվել են տարիների ընթացքում

Ի սկզբանե ամսագրի գեղեցկության չափանիշը կարճահասակ ու սպիտակամաշկ թխահեր կանայք էին՝ «ավազե ժամացույց» կազմվածքով, ինչպես Բոննիկ Հալպինն էր (տես նկարում) 1961 թվականին։

Սակայն 90-ական թվականներից սկսած առ այսօր քարոզվում են նոր չափանիշներ. բարձրահասակ, արևայրուքով, սպորտային կազմվածքով շիկահեր աղջիկներ՝ փարթամ կրծքով, որոնք նույնիսկ կարող են բնական չլինել։ Ասում են, թե Հեֆները տարեկան 70 հազար դոլար է ծախսում իր ընկերուհիների կրծքերի իմպլանտների վրա։

Ահա ևս մի դիտարժան համեմատություն. «Playboy»-ի 1960 թվականի աստղ 21-ամյա Էլեն Սթրաթոնի մարմնի համամասնությունները կազմում էին 89 – 50 (!) – 89, այն դեպքում, երբ նա 163 սմ հասակ ու 50 կգ քաշ ուներ։

Իսկ սա արդեն ամսագրի 1997 թվականի աստղ Վիկտորյա Սիլվերսթեդն է, ով 23 տարեկանում ուներ 102-64-94 համամասնություններ 180 սմ հասակի և 63 կիլոգրամ քաշի պարագայում։

3. «Playboy»-ը ժամանակին ամենաճոխ մասնավոր ինքնաթիռի սեփականատերն էր

Այսօր, իհարկե, ոչ ոքի չես զարմացնի նման բանով, որովհետև ժամանակակից միլիարդատերերն ինչեր ասես չեն անում իրենց շքեղ կյանքն ընդգծելու համար, սակայն 70-ականներին նման հարմարավետ ինքնաթիռներով կարող էին պարծենալ պետությունների ղեկավարները, իսկ Հեֆները դարձավ առաջին բիզնեսմենը, ով նույնիսկ նրանց գերազանցեց։ Այն ժամանակ ամսագիրն իրացվում էր 7 միլիոնանոց տպաքանակով, իսկ «Playboy»-ի գիշերային ակումբները խելահեղ հաջողություն ունեին։

Այս ոճային McDonnell Douglas DC-9 ինքնաթիռը, որը ստացավ «Մեծ ճագար» անվանումը, աստղաբաշխական գին ուներ՝ 5,5 միլիոն դոլար (այսօրվա 33 միլիոն դոլարին համարժեք)։ Սա իսկական թռչող բնակարան էր՝ ննջասենյակով, հյուրասրահով, ճաշարանով ու նույնիսկ դիսկոյով, որը գտնվում էր պոչի հատվածում։

Բնականաբար, այս յուրահատուկ ինքնաթիռի բորտուղեկցորդուհիներն ամսագրի էջերում հայտնվող «ճագարներն» էին՝ իրենց հարիր էրոտիկ հանդերձանքով։

4. «Playboy»-ի ամենաառաջին համարն այսօր 6000 անգամ ավելի թանկ արժե, քան թողարկման ժամանակ

Այս լուսանկարում ամսագրի ամենաառաջին համարն իր ձեռքերում պահել է Հյու Հեֆների դուստրը՝ Քրիսթին, ով ժամանակին ընկերության գլխավոր տնօրենն էր։

«Playboy»-ի առաջին համարը լույս տեսավ 1953 թվականի դեկտեմբերին՝ բավականին համեստ՝ 54 հազարանոց տպաքանակով, և դրա արժեքն ընդամենը 50 ցենտ էր կազմում։ Դրա շապիկին Մերիլին Մոնրոն էր, ով հենց նոր էր հայտնի դարձել, և ում «Playboy»-ն իր հոդվածում տվել էր «Մեր սերնդի սիրո աստվածուհի» որակումը։

Մերօրյա աճուրդներին ժամանակի ընթացքում դեղնած էջերով ու սև-սպիտակ նկարներով այս համարը ձեռք բերելու համար մինչև 3000 դոլար են վճարում։

5. «Playboy»-ի աստղը մեկ անգամ դարձել է գոյություն չունեցող սեքս-սիմվոլ

Ու սա բառիս բուն իմաստով, քանի որ իրական կնոջ փոխարեն, որն ունի միս և արյուն, ամսագիրն իր շապիկին հրապարակեց Մարջ Սիմփսոնի մուլտիպլիկացիոն պերսոնաժին։ Դա 2009 թվականի նոյեմբերին էր, երբ «Սիմփսոնները» հռչակավոր մուլտֆիլմը նշում էր իր 20-ամյակը եթերում։ Ամեն ինչ սովորականի պես էր, բայց դե, իհարկե, կատակային ոճով. Մարջից հարցազրույց էին վերցրել, ու նա լրացրել էր «Playboy» մոդելի հարցաշարը, որտեղ ի թիվս այլ բաների՝ նշել էր, որ ինքն ունի 66-66-66 համամասնություններ և 2 մետր հասակ՝ շնորհիվ իր սանրվածքի։ Արվել էր նաև Մարջի էրոտիկ ֆոտոսեսիա, բայց խուսափել էին ամբողջական մերկացումից։

6. «Playboy»-ի լեգենդար առանձնատանը կյանքն այնքան էլ քաղցր չէ

Կիսագոթական ոճի այս հսկայական առանձնատանը, որը գտնվում է Լոս Անջելեսում, բացի 89-ամյա Հյու Հեֆներից ու նրա 29-ամյա կնոջից, մշտապես բնակվում է սեքսուալ գեղեցկուհիների իսկական հարեմ, որոնց պարտականությունների մեջ մտնում է ուղեկցել Հեֆներին հանրային միջոցառումների ժամանակ և հյուրեր ընդունել աղմկոտ խրախճանքների ժամանակ, որոնք ամսագիրը պարբերաբար կազմակերպում է ընտրյալների նեղ շրջանակի համար։

Մոդելներից յուրաքանչյուրը 1000 դոլար շաբաթական աշխատավարձ է ստանում, ծառայողական ավտոմեքենա և բուժսպասարկման ամբողջական փոխհատուցում, այդ թվում՝ պլաստիկ վիրահատությունների դեպքում։ Սակայն այսքանով հանդերձ՝ նրանք

  • իրավունք չունեն աշխատելու ոչ մի ուրիշ տեղ,
  • չեն կարող դառնալ ամսագրի հերթական համարի հերոս, որովհետև իրենց նոր կարգավիճակն ուղի է դեպի հանրայնություն ու անկախություն,
  • պարտավոր են պահպանել խիստ կարգացուցակն ու չլքել առանձնատան տարածքը երեկոյան 9-ից հետո, բացի այն դեպքերից, երբ պետք է ուղեկցեն Հեֆներին։ Այս պայմանը խախտելու դեպքում մոդելին զրկում են աշխատավարձից։

Գումարեք սրան այն փաստը, որ առանձնատանն այնքան էլ մաքուր չէ՝ հաշվի առնելով հյուրերի չդադարող հոսքն ու անվերջ խրախճանքները, ինչպես նաև ընտանի կենդանիների տպավորիչ քանակությունը։ Դե իսկ հռչակավոր քարանձավում, որտեղ բազմաթիվ լողավազաններ կան, և որը գտնվում է տան նկուղում, նույնիսկ վարակներ կարելի է ձեռք բերել, ինչպես դա եղավ 2011 թվականին գրեթե հարյուր հյուրերի հետ, ովքեր վարակվեցին «լեգիոներների հիվանդությամբ»՝ թոքաբորբի տարատեսակով։

7. «Playboy»-ի առաջին ռուս մոդելն ամսագրի համար գաղտնի է նկարահանվել

25-ամյա Նատալիա Նեգոդան, ով խորհրդային առաջին էրոտիկ «Փոքրիկ Վերան» ֆիլմի հերոսուհին էր, ինչպես ինքն է խոստովանում, համաձայնվել էլ լուսանկարվել ամսագրի համար հանուն փողի և հետաքրքրության, բայց հույս ուներ, որ ԽՍՀՄ-ում այս մասին չեն իմանա. այն ժամանակ անհնար էր թվում պատկերացնելն անգամ, որ խորհրդային կինը կարող է մերկ լուսանկարվել արևմտյան ամսագրի համար։

Բնականաբար, ոչ մի գաղտնիություն էլ չպահպանվեց, ու դժվար թե դերասանուհին լրջորեն հավատար, որ դա հնարավոր է՝ հաշվի առնելով ամսագրի սկանդալայնությունը։ Փոխարենը, ամսագրի այդ համարը կարելի է համարել բացառիկ և նույնիսկ պատմական։

Ի դեպ, «Playboy»-ի ռուսական տարբերակը սկսեցին տպագրել 1995 թվականին, երբ ամսագիրն արդեն 42 տարվա պատմություն ուներ։ Ահա թե ինչպիսի տեսք ուներ ամսագրի ռուսական տարբերակի առաջին համարը՝ «Փնտրեք կնոջ» խորագրով։

 

 

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай