Հանրաքվեի ՀՀԿ շտաբը կղեկավարի Հովիկ Աբրահամյանը
ПолитикаՍահմանադրական բարեփոխումների հանրաքվեի Հայաստանի Հանրապետական կուսակցության շտաբը կղեկավարի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նա նաև նշեց, որ քարոզարշավի ընթացքում ՀՀԿ-ն պատրաստ է համագործակցել սահմանադրական բարեփոխումներին կողմ այլ քաղաքական ուժերի հետ, որոնք կմասնակցեն քարոզարշավին և համագործակցելու ցանկություն կունենան:
«Մեզ համար կարևոր է, որպեսզի մեր քաղաքացիները հնարավորինս տեղյակ լինեն սահմանադրական բարեփոխումների մասին: Ունենալու ենք հանդիպումներ մեր քաղաքացիների հետ:
Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի ժողովրդի մեծ մասը կողմ լինի սահմանադրական բարեփոխումներին, սակայն, ոչ պակաս կարևոր է, որպեսզի հանրաքվեն անցնի օրենքի տառին համապատասխան և համապատասխանի միջազգային չափանիշներին»,- եզրափակեց Շարմազանովը: