Ереван, 24.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Իրավասու մարմինների նպատակը Սևանի մակարդակը մաքուր ջրով բարձրացնելն է ևս 2 մետրից մի փոքր ավելի

 Ամենամեծ բնական ջրամբարի` Սևանա լճի մակարդակի բարձրացումը ՀՀ կառավարության, Սևանի հարցերով զբաղվող իրավասու կառույցների հոգածության ներքո է: Ներկայում իրականացվում են մի շարք ծրագրեր, որպեսզի մեր ջրային ռազմավարական պաշարի ծավալները չնվազեն, այլ ավելանան: Եթե ներկայում լճում ջրի քանակը 38 միլիարդ խորանարդ մետր է, ապա նպատակ կա այն հասցնել մինչև 58 միլիարդի: Արմենպրես-ը ներկայացնում է հարցազրույց ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Յուրի Ջավադյանի հետ:

-Ինչպես կբնութագրեք 2015 թվականի ոռոգմանաշխատանքների իրականացման ներկա արդյունքները,համակարգի աշխատանքը և տարվաառանձնահատկությունները:

-Այս տարվա սկզբից բավականին լավ վիճակ էր, քան անցյալ տարի, երբ գետերի մակարդակը, ջրածածկը 2-2.5 անգամ պակաս էր` նախանցյալ տարվա համեմատ: Այս տարի գետերի տեղափոխման մակարդակը որոշակիորեն բարձրացավ` լցնելով Ապարանի, Ազատի և Մարմարիկի ջրամբարները, որոնք Սևանի դոնոր ջրամբարներն են: Անցյալ տարի Ազատի ջրամբարը լցված էր 60-65 տոկոսով, այս տարի լցվել է 100 տոկոսով, եթե Ապարանի ջրամբարը լցված էր 25 տոկսով, այս տարի 50 տոկոսից ավելի է եղել, Մարմարիկում անցյալ տարի ջուր չկար, այս տարի 24 միլիոնանոց ջրամաբարում կար 20 միլիոն խորանարդ ջուր:
Այս տարի գետերի հոսքերը որոշակիորեն բարձր էր տարվա սկզբին: Այդ տեսանկյունից մեզ թվում էր, որ լավ վիճակում ենք: Երկու հանձնաժողովով` Ակադեմիայի փորձագիտական հանձնաժողովով ու Սևանի հարցերով հանձնաժողովով որոշում կայացրեցինք, որ այս տարի մինչև 160-170 միլիոն խորանարդ մետր ջուր հանվի Սևանից: 
Բայց ինչ տեղի ունեցավ` մի արտառոց բան. հուլիսին երկու անգամ, օգոստոսին երկու անգամ, մի փոքր էլ սեպտեմբերին տաք օդային հոսանքներ ներթափանցեցին Հայաստան, որոնք ամեն տարի էլ լինում էին մեկ-երկու օրով, բայց այս տարի 4.5 անգամ ավելացան ու բարդ վիճակ ստեղծեցին ոռոգման համար: Եթե տարվա ընթացքում բանջարեղենը ջրում էին 10 անգամ, ապա ջրման հաճախելիությունը 8-10-ով ավելացավ դրա պատճառով: ՀՀ նախագահը հարց դրեց կառավարության առաջ, որ բերքի անկում չպետք է ունենա գյուղացին, բայց ջրային հարցերն էլ պետք էր ճիշտ կարգավորել ու կառավարել:
Վարչապետը համարյա ամեն օր Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ էր հանդիպում, շահագրգիռ նախարարությունների ներկայացուցիչներին, որի արդյունքում անընդհատ հսկողոթյան տակ են պահվել այդ գործընթացները: Ջրտնտպետկոմի և վարչապետի հսկողության տակ լինելով` ջրառն այնպես կազմակերպվեց, որ Սև անից մեկ լիտր ջուր ավելի բաց չի թողնվել: 170 միլիոն խորանարդ մետր ջրից 167-ը բաց է թողնվել «Սևան» կասկադով, 2.5-3 միլիոնն էլ վերցվել է պոմպակայաններով Սևանից: Ոռոգումը կազմակերպվեց այնպես, որ ոչ մի չորացում չեղավ ու ՋՕԸ-ների գիշեր-ցերեկ աշխատտանքի արդյունքում լուծվեց հարցը: Դեռ մի բան էլ ավելի. անցյալ տարվա համեմատ սեպտեմբերին Սևանի մակարդակը 4 սմ-ով բարձր էր:

-Սևանի մակարդակի ավելացման պայմաններում ինչպես կլուծվի հետագայում ափամերձ տարածքների ջրի տակ անցնելուխնդիրը:

-Սևանի և Ջրի ազգային ծրագրի մասին օրենքներով` Սևանը տարեկան 15-20 սմ-ով պետք է բարձրանա, եթե վերցնենք միջինը, մենք շատ ենք բարձրացրել, բնությունն ու այլ հնարավորություններ մեզ օգնել են այդ հարցում: Մինչև այժմ մենք 3 մետր 82 սմ բարձրացում ունենք: Նախատեսված է մինչև 6 մետր բարձրացնել, մնաց 2 մետրից մի փոքր ավելի:
Ափամերձ շրջաններում անտառների հիմնման աշխատանքները գրաֆիկով ընթանում են: Նոր անտառների տնկման գործընթացը բնապահպանության նախարարության միջոցով էլ այս տարի սկսվել է, արդեն 65 հեկտար տնկում կատարվել է, գարնանը կամ աշնանը կավարտվի: Ան տառների մաքրման աշխատանքներ են կատարվում: Ամեն 50 սմ բարձրացման դեպքում  ունենք հաշվարկած, թե ինչեր են մնում ջրի տակ` էլեկտրացանցեր, մալուխային գծեր, գազի գծեր, ճանապարհներ: Մինչև 5 մետր բարձրանալու դեպքում նախատեսված բոլոր աշխատանքներն Էներգետիկայի նախարարությունը լրիվ ավարտել է, գազամաակարարողները ևս խնդիր չունեն:
Կատարված են նաև մայրուղիների որոշակի մասերի բարձրացման աշխատանքները. ամեն տարի ճանապարհների որոշ հատվածներ փոփոխվում են, բարձրացվում:

-Ինչ խորհրդատվական աշխատանքներ են տարվում Սևանա լճի հանձնաժողովի կողմից ամենամեծ բնական ջրամբարի` Սևանալճի մասին օրենքով նախատեսված բարձրացումը նախապատրաստելու ուղղությամբ:

-Մենք ունենք հանձնաժողովի տարեկան պլան, համաձայն որի էլ շարժվում ենք: Բոլոր աշխատանքային խմբերը նորմալ աշխատել են, հիդրոլոգիական, հիդրոքիմիական, հիդրոբիոլոգիական ուսումնասիրությունները կատարվում են ու դրանց արդյունքները քննարկում ենք: 
Սևանն ամբողջ տարածաշրջանի միակ մաքուր ջրի աղբյուրն է, իսկ մաքուր ջրի աղբյուրը մենք չենք կարող կեղտոտ ջրով բարձրացնել: Մաքրման ծրագրեր են մեծ թափով իրականացվում: Ի պատիվ Սևանի` թափանցելիությունը դարձել է 13-15, հատակային ջերմաստիճանը, եթե նախկինում բարձրացել էր, ապա այժմ նորմայի     &nbs p;  5-7 աստիճանի սահմաններում է: Կարող եմ ասել, որ որակով ջրի բարձրացում է իրականացվում:
Այժմ մենք երկու կարևոր խնդիր ունենք լուծելու, որոնց ուղղությամբ արդեն մեծ աշխատանք է կատարվել: Անցյալ տարի շահագործման հանձնվեցին 3 մաքրման կայաններ Մարտունիի, Վարդենիսի ու Գավառի տարածաշրջանների համար: Գալիք տարի էլ նախատեսված է Սևան քաղաքի համար մաքրման կայան կառուցել: Ծրագրի տնտեսումների հաշվին 58 կմ կոյուղու գծեր են կառուցվել կամ վերականգնվել, բոլորը գալիս են մաքրման կայաններ, որի արդյունքում էլ մաքուր ջուր է լցվում Սևանա լիճ: Բայց դեռևս շատ խոշոր գյուղեր ու քաղաքներ ունենք, որոնցում կոյուղու ցանցեր ընդհանարապես գոյություն չունեն, նորը պետք է կառուցվի, ինչը կառավարության կողմից ուշադրության կենտրոնում է:
Մենք մեծ խնդիր ունենք աղբահանության առումով: Դրանք լցվում են գետերն ու գետերով գալիս են Սևանա լիճ: Կառավարությունը կրկին ծրագիր ունի, որով Կոտայքի մարզում մեծ կարգավորվող աղբավայր է ստեղծվում, որտեղ կհավավեն Հրազադան քաղաքի ու այլ երեք քաղաքների աղբերը: Ծրագիրը քննարկման փուլում է: Դա կնպաստի, որ մենք մաքուր ջրով բարձրացնենք Սևանի մակարդակը: Ներկայում լճում 38 միլիարդ խորանարդ ջուր ունենք, բայց ցանկանում ենք այն հասցնել մինչև 58 միլիարդի: Բացի այդ` ստեղծենք լիարժեք պայմաններ տուրիզմի համար:

Վարչապետի հանձնարարությամբ`անտառատնկում ենք իրականացնում:
Բնապահպանության նախարարությունը 1100 հա նոր անտառ պետք է տնկի: Անտառների վերականգման ու պահպանման հիմնադրամը, որի նախագահը ես եմ, իր հերթին դեպի Շորժա գնացող հատվածում, որտեղ ոռոգման ջուր էլ չկա, պետք է անտառատնկում իրականացնի: Այդ տարածքում այնպիսի բուսատեսակներ ենք նախատեսում, որոնք մինչև 2 հազար 100 մետրի վրա կարող են առանց ջրի աճել: Նախապատրաստական աշխատանքներ ենք ներկայում կատարում` պարսպապատում ենք, որ կենդանիները չմտնեն ներս, մինչև 5 տարվա ընթացքում կիրագործենք նաև այÕ ¤ ծրագիրը:

-Անդրադառնանք Արփա-Սևան թունելի վթարային հատվածների վերանորոգման աշխատանքներին: Որքա՞ն ջուր հնարավորկլինի տեղափոխել վերականգնողական աշխատանքներից հետո:

-Շինարարները 2017 թվականին կհանձնեն, և մենք հնարավորություն կունենանք բաց թողնել ոչ թե վայրկյանում 12, այլ 19-22 խորանարդ մետր ջուր, որը ևս կխթանի Սևանի բարձրացմանը: Որքան շատ մաքուր ջուր ունենանք Սևանում, այնքան լավ: 15 խմ մաքուր ջուրը հնարավորություն ունի մաքրել 1 խմ ամենավատ որակի ջուրը:
-Ի՞նչ աշխատանքներ է անհրաժեշտ իրականացնել ոռոգման ջրախնայողական տեխնոլոգիների` մասնավորապես, կաթիլայինոռոգման համակարգերի ներդրման ուղղությ ամբ: 
-Այն թանկ բավականություն է, միջին հողատիրոջ համար մեծ ֆինանսական դժվարություններ կառաջացնի: Արարտյան դաշտում 340 հազար գյուղացիական տնտեսություններ ունենք, փոքր կտորներով են և հնարավոր չէ նման բան անել, բայց եթե կորպորատիվներ ստեղծվեն` ինքնակամ միանալով, ոչ թե սեփականության գործառույթներ կատարելու համար, այդ դեպքում 30 տոկոսով կէժանանա նշյալ համակարգի ներդրման արժեքը, բերքն էլ կշատանա: Միջինում 3 հազար 200 դոլար կծախսվի մեկ հեկտարի վրա, բայց ջրի խնայողությունը գրեթե 50 տոկոս կլինի:  

-Այդ համակարգերը ներդնելու պետական ծրագրեր չկա՞ն:

-Կառավարությունն ուշադրության կենտրոնում է պահում հարցը: Հնարավոր է որոշ տեղերում (70 գյուղ ունենք Արարտյան դաշտում, որտեղ բավականին բարձր ոռոգման պայմաններ են պահանջվում` հողի մեխանիկական կազմից ելնելով) նման աշխատանքներ կատարի, որ նորմայի սահմաններում պահվի իրավիճակը:

Հարցազրույցը` Անի Նազարյանի

 

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении