Գաել Անդոնյանը վարձավճարով հանդես կգա այլ ակումբում
СпортՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի և «Մարսել»-ի պաշտպան Գաել Անդոնյանը վարձավճարով հանդես կգա այլ ակումբում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին գրում է laprovence.com կայքը: Անդոնյանը ոչ մի հանդիպում չի անցկացրել «Մարսել»-ի կազմում և այսուհետ հանդես կգա ֆրանսիայի երկրորդ լիգայի «Դիժոն» ակումբի կազմում:
Գաել Անդոնյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական հրավիրվեց 2015 թվականին և մինչև այժմ անցկացրել է 4 հանդիպում: