Վանաձորում շարունակվում է մինչև 17 տարեկան հանդբոլիստուհիների եզրափակիչ առաջնությունը
СпортՎանաձորում շարունակվում է Հայաստանի մինչև 17 տարեկան հանդբոլիստուհիների եզրափակիչ առաջնությունը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է հանդբոլի ֆեդերացիան: Եզրափակիչ առաջնության երկրորդ օրը նախ խաղահրապարակ դուրս եկան Ալավերդու և ԼՂՀ-ի հավաքականները: Չնայած առաջնությունն անց է կացվում Լոռու մարզում, բայց այդ հանգամանքը չփրկեց Ալավերդու թիմին: ԼՂՀ-ի ներկայացուցչուհիները վստահ հաղթանակ տարան՝ 43:6 հաշվով: Նմանատիպ պայքարում ընթացավ նաև Շենգավիթ-Վանաձոր հանդիպումը: Մայրաքաղաքի հանդբոլիստուհիները առավելության հասան 44:13 հաշվով:
Չեմպիոնական տիտղոսի համար պայքարի է դուրս եկել 5 թիմ՝ Շենգավիթ, ԼՂՀ, Աջափնյակ, Ալավերդի, Վանաձոր: