Ֆրենկ Լեմպարդը կարող է մարզվել «Ման. Սիթիի» կազմում
Спорт«Նյու Յորք Սիթիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը MLS-ի կանոնավոր առաջնության դադարի ժամանակ, ամենայն հավանականությամբ, կմարզվի «Մանչեսթեր Սիթիի» կազմում: Այս մասին հաղորդում է «Goal.com»-ը:
«Քաղաքաբնակների» ղեկավարությունը Լեմպարդին արդեն առաջարկել է ձմեռային դադարի ժամանակ մարզավիճակը չկորցնելու համար միանալ իրենց թիմին, որի կազմում հանդես գալու փորձ ֆուտբոլիստն արդեն ունի: Հաղորդվում է, որ այդ ընթացքում 37-ամյա Լեմպարդը վարձավճարով հանդես չի գա ո'չ «Մանչեսթեր Սիթիում», ո'չ էլ Անգլիայի Պրեմիեր լիգայի այլ ակումբում: