Ռոման Վայդենֆելերը ճիշտ է համարում Հենրիխ Մխիթարյանին Դորտմունդում թողնելու որոշումը
СпортԴորտմունդի «Բորուսիայի» դարպասապահ Ռոման Վայդենֆելերն իր կարծիքն է հայտնել Հայաստանի հավաքականի ու գերմանական ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` Եվրոպայի լիգայի «Գաբալա»-ի դեմ արտագնա խաղին չմասնակցելու մասին:
Մխիթարյանին Դորտմունդում թողնելը ճիշտ որոշում է եղել:
«Մխիթարյանին Դորտմունդում թողնելը ճիշտ որոշում էր: Դա արվել է անվտանգության նկատառումներից ելնելով: Այդպես ավելի լավ կլինի»,- հայտարարել է գերմանացի դարպասապահը:
«Գաբալա» - «Բորուսսիա» հանդիպումն սկսվել է հոկտեմբերի 22-ին, Երևանի ժամանակով 19:00-ին: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ակումբի հետ Բաքու չի մեկնել: Այդպիսի որոշում է կայացրել ակումբի ղեկավարությոփւնը՝ ելնելով անվտանգության նկատառումներից: