Ереван, 10.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страны Айк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в Турции Армения глазами издания Boston Herald В аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешехода Копыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороны Парад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минут Мы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участников В Великобритании подтвердили третий случай заражения хантавирусом


Իրականում այն ամենն, ինչ մենք գիտենք Սպարտայի մասին, սուտ է ու չափազանցված. 8 իրական փաստ սպարտացիների մասին (լուսանկարներ)

Lifestyle

Այն ամենը, ինչ մեր կարծիքով գիտենք Սպարտայի մասին, մեծամասամբ վիճահարույց, իսկ հաճախ էլ բացահատ ստեր և ուռճացված պատմություններ են, որոնցով մենք պարտական ենք Սպարտայի հակառակորդ հունական պոլիսների պատմիչներին, հռոմեացիներին, ավելի ուշ շրջանի պատմաբաններին ու հատկապես հոլիվուդյան ֆիլմերին։ Որքանո՞վ են համապատասխանում իրականությանը սպարտացի զինվորների անպարտելիության, մտավոր գործունեությունն արհամարհելու, սեփական թույլ երեխաներին ժայռից նետելու մասին այն խստաբարո ավանդույթները, որոնց շնորհիվ Սպարտայի նկատմամբ միաժամանակ հիացմունք, սարսուռ ու զզվանք է առաջանում։ Եկեք պարզենք միասին։

1. Սպարտացիներն իրենց սպարտացի չեն կոչել

Իրականում այն, ինչ մենք անվանում ենք Սպարտա, տեղաբնակներն անվանում էին Լակեդեմոն, իսկ իրենց՝ լակեդեմոնցիներ։ Սպարտա տերմինը հետագայում հորինել են ամենևին ոչ հելլենները, այլ հռոմեացիները։

2․ Սպարտայի պետական ու հասարակական կառուցվածքը

Սպարտան պարզապես քաղաք չէր, այլ լիարժեք պետություն՝ իր բարդ կառուցվածքով ու հասարակարգով։ Ըստ էության, սպարտական հասարակությունը բաղկացած էր երեք խմբերից. լիիրավ քաղաքացիներ, թերի իրավունքներով քաղաքացիներ ու կախյալներ։ Դրանցից յուրաքանչյուրն իր հերթին բաժանված էր ենթախմբերի։ Ընդ որում, կախյալները ստրուկներ չէին համարվում՝ համենայն դեպս այն իմաստով, որով այդ բառն օժտված է հիմա։

3. Սպարտացիները հիվանդ երեխաներին ժայռից ցած չէին նետում

Այստեղ պետք է հատուկ հիշատակել Հիպոմեյոնների հատուկ դասը, որի մեջ մտնում էին ֆիզիկապես ու մտավոր ոչ լիարժեք երեխաները, ովքեր ծնվում էին Սպարտայի քաղաքացիների ընտանիքներում։ Նրանք չէին համարվում լիիրավ քաղաքացիներ, բայց, այդուհանդերձ, ավելի շատ իրավունքներ ունեին, քան մի շարք այլ սոցիալական դասերի ներկայացուցիչներ։ Նման դասի առկայությունն իսկ արդեն հերքում է այն տարածված միֆը, որ սպարտացիներն անխնա ոչնչացնում էին արատներով կամ էլ տկար երեխաներին՝ ժայռից նետելով նրանց, հակառակ դեպքում որտեղի՞ց էին առաջանում սահմանափակ հնարավորություններով այդ մարդկանց դասի ներկայացուցիչները, եթե նրանց բոլորին պետք է սպանած լինեին դեռ մանկության ժամանակ։

Այս միֆն իրականում ստեղծել է Պլուտարքոսը, ու պետք է հաշվի առնել, որ նա հանդիսանում էր Հունաստանի այն հատվածի ներկայացուցիչ, որտեղ, մեղմ ասած, այդքան էլ հիացած չէին Սպարտայով ու բազմիցս են պատերազմել այդ քաղաք-պետության դեմ։ Ուստի զարմանալի չէ, որ հունական պատմիչների հատուկ ուռճացումներն ու ապատեղեկատվությունը Սպարտայի դեպքում էլ են ակտուալ։ Տեղեկատվական պատերազմները Հին աշխարհում էլ էին կիրառվում։

4․ Անասելի խիստ դաստիարակություն

Ինչ խոսք, երեխաների ու հատկապես տղաների դաստիարակության սպարտական մոդելը շատ խիստ էր։ Այս համակարգը կոչվում էր ագոգե։ Սպարտական հասարակությունում քաղաքացիների երեխաները համարվում էին հանրային սեփականություն։ Քանի որ ագոգեն ինքնին շատ խիստ էր, ամենայն հավանականությամբ սպարտացիներն ունեին մանկական մահացության լուրջ խնդիր, հատկապես՝ տղաների շրջանում։ Ի դեպ, սա ևս կողմնակիորեն վկայում է այն մասին, որ սպարտացիները դժվար թե իրենց թույլ երեխաներին սպանեին նորածնության շրջանում։ Իդեալներն՝ իդեալներով, բայց գենոֆոնդի համար պետք էին նոր սերունդներ։

5․ Անպարտելի սպարտական բանակը

Կասկածից վեր է, որ սպարտական բանակը հզոր էր ու բավական ազդեցիկ գործոն, որպեսզի գերիշխեր Հունաստանի զգալի հատվածի և իր հարևանների նկատմամբ, բայց նրանք էլ էին պարտություններ կրում։ Իսկապես, սպարտական բանակի ռազմիկներն անվախ էին, կարգապահ ու հմուտ մարտի դաշտում, բայց կային ռազմական բնույթի այլ հարցեր, որոնցում սպարտական ռազմական մեքենան զիջում էր այլ հունական պոլիսների բանակներին։ Օրինակ՝ սպարտացիները ծանոթ չէին ինժեներական գործին, ուստի բավականին քիչ արդյունավետությամբ էին գործում պարիսպներով քաղաքների պաշարման հարցում, իսկ ռազմական նավատորմի հարցում գրեթե միշտ զիջում էին Աթենքին։ Նույնիսկ հռոմեացիները, ովքեր հիանում էին սպարտական բանակի հզորությամբ, ի վերջո ջախջախեցին այն ճակատամարտում։

6․ Սպարտայում դեմոկրատիա էր

Ի հեճուկս տարբեր պատկերացումների՝ Սպարտայում հիմնականում դեմոկրատիկ կարգեր էին տիրում։ Համենայն դեպս, առավել կարևոր հարցերը լուծվում էին քաղաքացիական ժողովներում, որոնցում հաղթում էին նրանք, ովքեր իրենց տեսակետն ավելի բարձր էին հնչեցնում ու ավելի շատ կողմնակիցներ գրավում։ Բնականաբար, Սպարտայում ոչ բոլորն էին օժտված քաղաքացու կարգավիճակով, ու իշխանությունն ամբողջ դեմոսինը չէր, բայց անտիկ Հունաստանում դեմոկրատիան երբեք էլ ամբողջ ժողովրդին չի ներառել։

7․ Մտավոր աշխատանքները հարգի չէին

Սպարտայում իսկապես բարձր չէր գնահատվում մտավոր գործունեությունը, բայց դա ամենևին չի նշանակում, որ անտիկ Սպարտան աշխարհին չի պարգևել պոետների ու գրողների։ Նրանցից առավել հռչակավորները Ալկմանն ու Թերպանդրեսն էին։ Ի դեպ, նրանք էլ հրաշալի ֆիզիկական պատրաստվածություն ունեին, ինչպես ցանկացած առողջ սպարտացի տղամարդ։

8․ Սպարտացիները խիստ կարևորում էին հանրային կապերը

Հանրային կապերն ու կառուցվածքն այն աստիճան էին կարևորվում սպարտացիների առօրյայում, որ մի շարք պատմաբաններ պնդում են, որ նրանց մոտ նույնիսկ արգելված էր սեփական տան մեջ սնվել՝ անկախ կարգավիճակից ու հասարակական հիերարխիայում զբաղեցրած դիրքից։ Փոխարենը, սպարտացիները պետք է սնվեին բացառապես հանրային վայրերում։

Սպարտացիների, ինչպես նաև վիկինգների կերպարն անասելի ուռճացվել և աղավաղվել է դարերի ընթացքում՝ ստանալով ռոմանտիզմի, սյուրռեալիզմի, առասպելական ու մի շարք այլ հատկանիշներ, որոնք ոչ մի կապ չեն ունեցել իրականության հետ։ Այդուհանդերձ, լակեդեմոնցի-սպարտացիներից մենք շատ բաներ կարող ենք սովորել ու իրականում շատ բաներ էլ սովորրել ենք։ Օրինակ՝ «լակոնիկ» բառը հենց արմատներով դեպի Սպարտա է գնում ու նշանակում է զուսպ, չափավոր ու ոչ շատախոս մարդ, և հենց այս բառի ու բնութագրի հետ էլ ասոցացվել են իրական սպարտացիներն իրական հին Հունաստանում։

Великая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Звон в колокол на Лондонской фондовой бирже ознаменовал включение Америабанка в индекс FTSE 100 в составе группы LFG Le Figaro: Европа рискует пожертвовать демократией в Армении ради геополитики