Հենրիխ Մխիթարյան. Տղաներին աջակցում եմ տանից
СпортՀայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով չի մասնակցում Եվրոպայի լիգայի խմբային փուլի երրորդ տուրի` ադրբեջանական «Գաբալայի» հետ խաղին, գրառում է կատարել սոցիալական ցանցերի իր պաշտոնական էջերում:
«Չեմ մեկնել տղաների հետ, բայց նրանց աջակցում եմ տանից»,-գրել է Մխիթարյանը և հրապարակել է ներկայացված լուսանկարը:

Ավելի վաղ «Բորուսսիայի» տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն հայտարարել էր, որ Մխիթարյանը թիմակիցների հետ չի մեկնել Ադրբեջան, քանի որ ակումբի ղեկավարության համար շատ կարևոր է ֆուտբոլիստի անվտանգությունը: