Ռոբենը կարող է մասնակցել «Քյոլնի» հետ խաղին
Спорт«Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենը հույս ունի, որ կմասնակցի Գերմանիայի առաջնության 10-րդ տուրի` «Քյոլնի» հետ խաղին, որը կայանալու է հոկտեմբերի 24-ին:
-Ապաքինումս լավ է ընթացել: Ամեն ինչ տանում է նրան, որ ես շաբաթ օրը կկարողանամ խաղադաշտ դուրս գալ,-Ռոբենի խոսքը մեջբերել է «Kicker»-ը:
Հիշեցնենք, որ Արյեն Ռոբենը ձախ ոտքի մկանային վնասվածք էր ստացել սեպտեմբերի 3-ին` Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլի` Հոլանդիա-Իսլանդիա հանդիպման ժամանակ: