«Սելտա»-«Ռեալ». հայտնի է մադրիդցիների մեկնարկային կազմը
СпортԵրևանի ժամանակով 18:00-ին մեկնարկելու է Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի «Սելտա»-«Ռեալ» հանդիպումը: Այս խաղի համար մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսն ընտրել է հետևյալ մեկնարկային կազմը:
«Ռեալ». Կեյլոր Նավաս - Ռաֆայել Վարան, Սերխիո Ռամոս, Կրիշտիանու Ռոնալդու, Թոնի Կրոս, Մարսելո, Կազեմիրո, Լուկաս Վասկես, Լուկա Մոդրիչ, Խեսե, Դանիլո:

Հիշեցնենք, որ այժմ երկու թիմերն էլ ունեն 18 միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: