Հայաստանը շախմատի պատանիների Աշխարհի առաջնությունում կներկայացնի 27 շախմատիստ
Спортtert.am-ը գրում է.
Հունաստանի Հալկիդիկի թերակղզում գտնվող Պորտո Կարրաս ծովափնյա փոքրիկ քաղաքում մեկնարկում է աշխարհի 8-18 տ. պատանիների և աղջիկների առաջնությունը. տեղեկացնում է շախմատի ֆեդերացիան:
Այս անչափ կարևոր ստուգատեսին մասնակցելու նպատակով մրցավայր է մեկնել նաև Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պատվիրակությունը՝ թիմի գլխավոր մարզիչ, շախմատի համաշխարհային օլիմպիադա երի կրկնակի չեմպիոն, գրոսմայստեր Արտաշես Մինասյանի գլխավորությամբ:
Թիմն ունի բավականին ներկայացուցչական կազմ և տարբեր տարիքային խմբերում Հայաստանը կներկայացնեն ընդհանուր թվով 27 մարզիկներ: