Խեսե. Ժամանակին չեմ նայում, միայն խաղում եմ
СпортԻսպանիայի առաջնության 9-րդ տուրի` «Սելտա»-«Ռեալ» (1:3) հանդիպումից հետո մադրիդյան թիմի հարձակվող Խեսեն հայտարարել է, որ սկսել է շատ խաղաժամանակ ստանալ, քանի որ լավ է աշխատում:
-Ես սկսել եմ շատ խաղալ ոչ միայն մյուս ֆուտբոլիստների վնասվածքների պատճառով, այլև իմ աշխատանքի շնորհիվ: Սկսել եմ նախկինից լավ հանդես գալ: Եթե ինձ 10 րոպե խաղաժամանակ են տալիս, ես պայքարում եմ մինչև վերջին վայրկյանը, եթե 20 րոպե խաղալու հնարավորություն եմ ունենում, պայքարում եմ 20 րոպե:
Ես ժամանակին չեմ նայում, միայն խաղում եմ: 13 տարեկանից «Ռեալում» եմ, հանդես եմ եկել ակումբի բոլոր տարիքային թիմերում, իսկ այժմ ցանկանում եմ հաջողության հասնել գլխավոր թիմում,-Խեսեի խոսքը մեջբերված է «AS»-ից: