Պավել Նեդվեդը նշանակվել է «Յուվենթուս»-ի փոխնախագահ
СпортԻտալական «Յուվենթուս» ակումբի փոխնախագահի պաշտոնին է ընտրվել չեխական ֆուտբոլի լեգենդ Պավել Նեդվեդը: «Յուվենթուս»-ի տնօրենների խորհուրդը որոշում է ընդունել հենց Նեդվենին նշանակել ակումբի փոխնախագահի պաշտոնում: «Իմ աշխատանքը մեծ փոփոխությունների չի ենթարկվի: Ես կմնամ մարզիչների և ֆուտբոլիստների հետ շփման մեջ»,- ասել է Նեդվեդը:
Նեդվեդը խաղացել է Իտալիայի առաջնությունում «Լացիո» և «Յուվենտուս» ակումբների կազմում։ Համարվում է իր ժամանակի ամենաուժեղ կիսապաշտպաններից մեկը, 2003 թ. արժանացել է Ոսկե գնդակի՝ որպես մրցաշրջանի լավագույն խաղացող: «Յուվենթուս»-ի երկրպագուները նրան անվանում էին «Չեխական ֆուրիա»: Նեդվեդն ավարտեց կարիերան 2009 թ.՝ պրոֆեսիոնալ ֆուտբոլում 19 մրցաշրջան անցկացնելուց հետո։ Ճանաչվել է Չեխիայի առաջնության պատմության լավագույն ֆուտբոլիստ: