Վենգեր. Ով սիրում է ֆուտբոլ, չի կարող Օզիլին չսիրել
Спорт«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը բարձր է գնահատել կիսապաշտպան Մեսութ Օզիլի խաղային մակարդակը։ Գերմանացի ֆուտբոլիստը աչքի է ընկել գոլային փոխանցմամբ ԱՊԼ տնային հանդիպման՝ «Էվերթոնի» դեմ խաղում (2:1)։
-Անկեղծ ասած՝ Օզիլը համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է։ Նորից նրա մասին խոսելու փոխարեն ես կգերադասեի ևս մեկ անգամ նրա խաղով հիանալ։ Եթե դուք սիրում եք ֆուտբոլ, ապա չեք կարող չսիրել Օզիլին։ Մեսութը գերազանց փոխանցումներ է կատարում, շատ բարձր ֆուտբոլային ինտելեկտ ունի և թիմում խաղալու ցանկություն։ Հենց դա էլ նրան այդքան արդյունավետ խաղացող է դարձնում,-մարզչի խոսքն է մեջբերում «Goal.com» առցանց պարբերականը։