Կազեմիրո. «Ռեալում» ինձ ինքնավստահություն են տալիս
СпортՄադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն պատասխանել է լրագրողների հարցեին «Սելթայի» դեմ հաղթանակից հետո (3:1)։
-Մենք գիտեինք, որ ծանր խաղ է սպասվում։ Գերազանց առաջին խաղակես անցկացրինք, պետք է պարզապես մրցակցին ճնշեինք։
Մենք խորը գրոհներ էինք կազմակերպում, որ «Սելթային» հակագրոհներով չեզոքացնեինք, պետք էր շարունակական ճնշում գործադրել։
Ակումբում ինձ ինքնավստահություն են հաղորդում, և ես պատրաստվում եմ մշտապես ջանասիրաբար աշխատել «Ռեալում» հաջողության հասնելու համար,-ասել է Կազեմիրոն։