Բերիցո. Կեյլոր Նավասի խաղը մեզ թույլ չտվեց 4-5 գոլ խփել
Спорт«Սելտայի» գլխավոր մարզիչ Էդուարդո Բերիցոն Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի` «Ռեալի» հետ խաղից (1:3) հետո նշել է, որ իր թիմը կարող էր հաղթել, եթե մրցակցի կազմում չփայլեր դարպասապահ Կեյլոր Նավասը:
-Մենք երկու գնդակ բաց թողեցինք կենտրոնացվածության պակասի պատճառով: Երկու գոլ ընդունեցինք և պետք է վերականգնեինք հավասարությունը, բայց մնացինք 10 հոգով: Ընդհանուր առմամբ, ես հպարտ եմ, քանի որ անգամ 10 հոգով խաղալու ժամանակ թիմս փորձում էր հավասար պայքար մղել: Կեյլոր Նավասի խաղը մեզ թույլ չտվեց 4-5 գոլ խփել: Նա սխալներ թույլ չտվեց,-Բերիցոյի խոսքը մեջբերված է «AS»-ից:
Հավելենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Կեյլոր Նավասն ընդամենը 3 գոլ է բաց թողել: