Օբամեյանգը երազում է Իսպանիայում խաղալու մասին
СпортԴորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը չի բացառել իսպանական ակումբ տեղափոխվելու տարբերակը: Գաբոնի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստի խոսքով՝ նա վաղուց է երազել Պրիմերայում խաղալու մասին:
«Միշտ ցանկացել եմ խաղալ Իսպանիայում: Իհարկե, ինձ ամեն ինչ դուր է գալիս Դորտմունդում, որտեղ հաճույք եմ ստանում ֆուտբոլից, սակայն այս խաղում ամեն ինչ արագ է փոխվում»,- Օբամեյանգի խոսքը մեջբերում է Bild-ը:
Ընթացիկ մրցաշրջանում գաբոնցի հարձակվող «Բորուսիայի» կազմում մասնակցել է 17 խաղի եւ խփել 16 գոլ: