Ереван, 26.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ինչ է նշանակում, երբ քո տղամարդը նայում է այլ կանանց. անկեղծանում է տղամարդը

Պատկերացրու, որ նստած ես ամուսնուդ կամ ընկերոջդ հետ քո սիրած ռեստորանում և հաճելի ժամանակ ես անցկացնում նրա հետ, և հանկարծ ձեր սեղանի մոտով մի կին է անցնում։ Դու նայում ես, թե ինչպես է քո սիրած տղամարդը շրջում գլուխն ու ոտքից գլուխ նայում նրան։ Նրա աչքերը չափազանց երկար են կանգ առնում անծանոթուհու կրծքերին կամ հետույքին։ Էմոցիաների մի ողջ տեղատարափ է լինում՝ խանդ, բարկություն, ցավ, անապահովություն։ Մտքովդ հարցերի անվերջանալի շարք է անցնում. «Նա ուզո՞ւմ է այս կնոջը», «Նա կարծում է, որ այս կինն ինձնից ավելի գեղեցի՞կ է», «Ես այլևս գրավիչ չե՞մ նրա համար»։

Ծանո՞թ իրավիճակ է։ Պատճառն այն է, որ նման իրավիճակում գոնե մեկ անգամ հայտնվել է յուրաքանչյուր կին։ Դե, ի՞նչ մեղքներս թաքցնենք, տղամարդիկ սիրում են նայել, ոչ թե միայն դոն ժուանները, ոչ թե միայն քո սիրած տղամարդը, այլ բոլոր տղամարդիկ։ 

Օրինակ՝ ես զուգընկերուհուս հետ մոտ 4 տարի եմ անցկացրել։ Ես սիրում ու պաշտում եմ նրան։ Ես ուզում եմ հետագա ողջ կյանքս նրա հետ անցկացնել։ Ես դույզն-ինչ չեմ ուզում դավաճանել նրան, բայց ես նայում եմ։ Ես չեմ կարող չնկատել գեղեցիկ կնոջը, երբ նա անցնում է իմ կողքով։ Դա իմ բնավորությունն է, ու ես միայնակ չեմ։ Միանգամայն բնական է, որ տղամարդիկ նայեն այլ կանանց։ Նույն կերպ բնական է նաև, որ կանայք բարկացած ու էմոցիոնալ կերպով արձագանքեն այդ հայացքներին։ Միանգամայն բնական է ցանկանալ իմանալ, թե ինչու է տղամարդն այլ կնոջ նայում։

Թույլ տվեք բացատրել...

Ինչ է նշանակում այդ հայացքը

Նա տվյալ կնոջը ֆիզիկապես գրավիչ է համարում։ Երբ նա տեսավ նրան, նրա ուղեղում քիմիական ռեակցիա տեղի ունեցավ։ Արտազատվեցին այնպիսի նեյրոտրանսմիտերներ, ինչպիսիք են սերոտոնինն ու դոպամինը։

Նրա մի մասնիկն ուզում է այդ կնոջը կամ մտածում, թե ինչպիսին կլիներ գիշերը նրա հետ։ Սա շատ անշառ ցանկություն է. դա նման է այն սեքսուալ գրավչությանը, որը քո մեջ կարող է արթնացնել սիրածդ կինոաստղը։ 

Ինչ դա չի նշանակում

Նա այդ կնոջը քեզնից ավելի գրավիչ է համարում։

Նա քեզնով հմայված չէ։

Նա դժգոհ է քեզնից ու ձեր հարաբերություններից։

Դու նրան չես բավարարում

Դու պետք է բարկանաս նրա վրա, խանդես նրան կամ անվստահություն զգաս։

Նա անհավատարիմ է կամ պատրաստվում է դավաճանել քեզ։

Ձեր հարաբերությունները դատապարտված են վաղաժամ ավարտի։

Իրականում անծանոթուհուն ուղղված հայացքները բացարձակապես կապ չունեն քեզ հետ։ Աշխարհը լի է գեղեցիկ տեսարաններով՝ ծաղիկներ ու մայրամուտներ, արվեստի գլուխգործոցներ, որոնք ոչ պակաս գեղեցիկ են, քան կանացի մարմինը։ Երբ քո սիրած տղամարդն ինչ-որ լուսանկարով կամ քանդակով է հիանում, դա քեզնից ոչինչ չի խլում։ Նույն կերպ երբ նա մեկ այլ կնոջ է նայում, նրա՝ քո հանդեպ տածած սերը դրանից չի նվազում։ Այդ հայացքն իրականում ոչ այլ ինչ է, քան գեղեցկության գնահատում։

Ինչու են տղամարդիկ նայում այլ կանանց

Տղամարդկանց համար սեքսուալ գրավչությունն ու հուզական կապը միշտ չէ, որ համատեղվում են։ Մենք կարող են որոշ կանանց հետ կապված լինել բացառապես ֆիզիկապես։ Մեզ կարող են գրգռել այնպիսի կանայք, որոնց հետ մենք ոչ մի հուզական կապ չունենք ու անհամատեղելի ենք։ Մենք կարող ենք մինչև ակնաջներիս ծայրը սիրահարված լինել մի կնոջ, նվիրված լինել նրան, սակայն սեքսուալ գրավչություն զգալ մեկ այլ կնոջ հանդեպ։ Որոշ գիտական հետազոտություններ փաստում են, որ մենք դրա դեմն առնել չենք կարող։

Երբ է ակնդետ հայացքը խնդրահարույց դառնում  

Թեպետ տղամարդկանց համար նորմալ է նկատել այլ կանանց, նայել ու հիանալ նրանցով, անգամ մի քիչ երևակայությանը զոռ տալ, գոյություն ունի մի կարմիր գիծ, որը ոչ մի հասուն ու նվիրված տղամարդ չի հատի։ Նայելը մեկ բան է, շոռելը՝ մեկ այլ բան։ Դա կարող է վիրավորական ու զայրացուցիչ լինել։

Շոռաչքությունը, անպատշաճ ռեպլիկները, ձեռքերին ազատություն տալը, սիրաբանությունն ու դավաճանությունը կարմիր գծից այն կողմ են գտնվում։ Եթե տղամարդն այսպիսի բաներ է իրեն թույլ տալիս, ապա նա կա՛մ բավականին հասուն չէ, կա՛մ չի հարգում քեզ կամ առհասարակ կանանց, կա՛մ էլ այնքան շատ չի սիրում քեզ, որ կառավարի իր բնազդները։ Ինչ էլ որ լինի, դա հաստատ լավ չէ ձեր միության համար։

Ինչու ես նախկինում չէի նկատում

Հաճախ տղամարդու այպես կոչված թափառող աչքը խնդիրներ չի հարուցում զույգի սիրավեպի առաջին տարում, իսկ երբ մեղրամսի փուլն ավարտին է հասնում, շոռաչքությունն արդեն սկսում է մտահոգիչ դառնալ։ Դու սկսում ես մտածել, որ քանի որ կիրքը մարել է, զուգընկերդ այլևս հետաքրքրված չէ քեզնով, սակայն բնավ պարտադիր չէ, որ դա այդպես լինի։ Կա առնվազն երկու այլ  պատճառ։

Սիրավեպի սկզբնական շրջանում մենք տոգորված ենք սիրով։ Մեր ուղեղներն արտազատում են հզոր քիմիական կոկտեյլ, երբ մենք տեսնում են մեր զուգընկերուհուն կամ անգամ մտածում նրա մասին։  Շատերի համար այս կոկտեյլը բավական է, որպեսզի տղամարդու բոլոր մտքերը կենտրոնացած լինեն բացառապես մեկ կնոջ վրա, իսկ թափառող աչքը «տանը սթրվի»։

Երկրորդ պատճառն այն է, որ սիրո այս ինտենսիվ փուլում թե՛ կինը, թե՛ տղամարդը իդեալականացնում են իրար՝ անուշադրության մատնելով զայրացուցիչ հատկանիշները։ Անգամ եթե սիրածդ տղամարդը քո ներկայությամբ նայել է այլ կնոջ, դու գուցե այնքան տարված լինես նրանով, որ բանի տեղ չդնես։

Բայց 1, 2 կամ 3 տարի անց մեղրամսի փուլն ավարտին է հասնում։ Արդյունքում մեր ուղեղն աստիճանաբար այլ կերպ է արձագանքում մեր սիրեցյալին, ու մենք սկսում ենք այլ կերպ պահել մեզ նրա կողքին։ Թափառող աչքը կրկին գործի է անցնում, իսկ  կինը նկատում է դա, և եթե նրան նախկինում երբևէ դավաճանել են, նրա հին սպիերը կրկին բացվում են, ու նա անապահովության զգացումով է համակվում։ Հետմեղրամսային փուլը բարեհաջող անցնելու համար թե՛ կնոջից, թե՛ տղամարդուց պահանջվում է մեծ նվիրում, հավատարմություն ու ազնիվ շփում։

Ինչպես վարվել սիրեցյալիդ թափառող աչքի հետ

Շատ մի՛ կենտրոնացիր այս խնդրի վրա։ Հիշի՛ր, թե ինչ նրա ակնդետ հայացքն ինչ է նշանակում ու ամենակարևորը՝ ինչ չի նշանակում։ Հայացքը դավաճանությանը հավասարազոր չէ։ Հիշի՛ր, որ նա սիրում է քեզ, նվիրված է քեզ և հմայված է քեզնով։  Իր կյանքի բոլոր կանանցից նա քեզ է ընտրել։

Իրատեսական ակնկալիքներ ունեցիր։ Երբ մենք անհավանական չափանիշներ ենք օգտագործում մեր զուգընկերոջ մասին դատելիս, մենք ինքներս մեզ դատապարտում ենք հիասթափությունների։ Դրանից ոչ ոք չի շահում։ Մենք պետք է իրատեսորեն դիտարկենք մարդկային բնությունը և սեռական ցանկությունը։ Աշխարհում բազում գեղեցիկ կանայք կան, ու դու միակը չես, ում սիրածդ տղամարդը հմայիչ է համարում։ Մի՛ հուսա, թե նա երբեք այլ կանանց չի նայի։  

Պատմիր նրան, թե ինչ ես զգում։ Երբ նրա թափառող աչքը վիրավորում է քո զգացմունքները կամ անինքնավստահությամբ պարուրում քեզ, պատմիր նրան այդ մասին։ Անկեղծացիր քո զգացածի մասին առանց մեղադրանքների, ամոթանք տալու կամ ձայնդ բարձրացնելու։

Հստակեցրու սահմանները։ Նա չպետք է նայի չափազանց հաճախ, չափազանց երկար կամ չափազանց ակնդետ։ Նա պետք է ճիգ գործադրի, որպեսզի դու անհարմար չզգաս իր կողքին։

Մենք բոլորս սիրո ու հուզական կապի կարիք ունենեք երջանիկ լինելու համար։ Տղամարդիկ ինտիմ հարաբերությունների ու սիրո կարիք ունեն նույնքան, որքան կանայք։ Կարգին տղամարդը գիտե, որ հուզական ու հոգևոր կապը ավելի մեծ բավականություն է բերում, քան մեկ գիշերվա պատահական կապը, որ սեքսը շատ ավելի մեծ հաճույք է պատճառում, եթե անկողինդ կիսում ես սիրածդ կնոջ հետ, ում հետ կապված ես նաև հուզականորեն։ Նա չի հերքում, որ որոշակի բնազդներ ունի, սակայն ոչ էլ բավարարում է դրանք այլ կանանց հետ։ Գուցե ժամանակ առ ժամանակ նրա աչքը կանգ առնի այնտեղ, որտեղ պետք չէ, սակայն նա երբեք ազատություն չի տա իր ձեռքերին։ Նա ամեն ինչ կանի, որպեսզի դու գիտակցես, որ հենց դու ես նրան պետք, որ միայն քեզ է սիրում։ Իսկ ամենակարևորն էլ հենց դա է։ 

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай