Սահմանային միջադեպերի հետաքննության հարցը կրկին կբարձրացվի Բաքվում. Ջեյմս Ուորլիք
ПолитикаԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են Բաքվում կրկին բարձրացնել ԵԱՀԿ-ի կողմից հետաքննության մեխանիզմների ներդրման հարցը` հաշվի առնելով հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում լարվածության և բռնության մակարդակի բարձրացումը:
Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«ԵԱՀԿ-ի կողմից սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումը առնվազն երեք տարի եղել է քննարկումների առարկա: Այն բարձրացվել է երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ, և նախագահները պայմանավորվել են շարունակել բանակցություններն այդ ուղղությամբ: Այն ժամանակ առաջարկը չէր մերժվել Ադրբեջանի կողմից: Կարծում եմ սա այն կարևորագույն հարցերից է, որ մենք կրկին կբարձրացնենք Բաքվու մ, ի նկատի ունենալով լարվածության մակարդակը հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում»,- ասաց Ուորլիքը:
Նրա խոսքով` թեև 20 տարում զինանդադարը կատարյալ չի աշխատել, սակայն դրա շնորհիվ հնարավոր է եղել խուսափել լայնամասշտաբ պատերազմից: Ամերիկացի դիվանագետը նշեց նաև, որ համանախագահները շարունակելու են աշխատել զինադադարի շրջանակներում` հակամարտության բանակցված և համընդգրկուն կարգավորման հասնելու համար: