Ереван, 24.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հրանտ Դինքի սպանության մեղադրականում ոստիկանության երկու պաշտոնյայի համար ցմահ ազատազրկում է պահանջվում

Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության մեղադրականում սպանության մասին նախապես տեղեկացված լինելու եւ կանխամտածված սպանությանն օժանդակելու հիմավորումներով ցմահ ազատազրկում է պահանջվում սպանությունը կատարվելու ժամանակ Ստամբուլի հետախուզական վարչության նախկին պետ Ռամազան Աքյուրեքի եւ հետախուզության C բաժնի ղեկավար Ալի Ֆուաթ Յըլմազերի համար:

Այս մասին, ինչպես հաղորդում է թուրքական «Ջումհուրիեթ» թերթը, լրագրողներին հայտնել է Դինքի ընտանիքի փաստաբաններից Հաքան Բաքըրջըօղլուն:

Նրա խոսքով` Դինքի սպանությունը կազմակերպելու մասին անվտանգության լիազոր պաշտոնյաների տեղեկացված լինելու հիմնավորումով հետաքննության շրջանակում պատրաստված մեղադրականում «պարտականությունները վատ կատարելու» մեղադրանքով 6 տարվա ազատազրկում է պահանջվել այդ ժամանակ Ստամբուլի ոստիկանապետ Ջելալեթին Ջեռահի եւ ոստիկանության հետախուզական վարչության պետ Սաբրի Ուզունի նկատմամբ:

Դատախազ Սավջը Քյոյքչուի կողմից Ստամբուլի գլխավոր դատախազություն ներկայացված մեղադրականում դարձյալ կալանավորելու պահանջ է ներկայացվել «ծրագրված կերպ դիտավորյալ սպանությանն օգնելու», «պաշտոնական փաստաթղթեր կեղծելու», «պաշտոնական փաստաթուղթ վերացնելու եւ թաքցնելու», «պարտավորությունները վատ կատարելու» մեղադրանքներով ավելի վաղ ձերբակալված եւ հարցաքննությունից հետո ազատ արձակված անվտանգության եւս 9 կասկածյալ աշխատակիցների նկատմամբ: Այդ կասկածյալներն են Ստամբուլի ոստիկանության հետախուզական վարչության պե տի նախկին տեղակալ Ջոշքուն Չաքարը, հետախուզական վարչության տեխնիկական բաժնի նախկին պետ Յունուս Յազարը, Ստամբուլի ոստիկանության հետախուզական բաժնի նախկին պետ Ահմեթ Իլհան Գյուլերը, Տրապիզոնի ոստիկանության հետախուզության բաժնի նախկին պետ Ֆարուք Սարըն, ոստիկաններ Մեհմեթ Այհանը, Օնուր Քարաքայան, հետախուզության C բաժնի պետի նախկին տեղակալներ Բյուլենթ Դեմիրելը, Օսման Գյուլբելը եւ C-2 բաժնի նախկին պետ Յըլմազ Անգընը:

Դինքի ընտանիքի փաստաբանները պահանջել են, որպեսզի մեղադրականում ներառնվեն նաեւ գործով անցնող այլ կասկածյալ ոստիկանապետեր:

Դինքի սպանությունն իրագործած Օգյուն Սամասթի նոր ցուցմունքներում տեղ են գտել տեղեկություններ այն մասին, որ հանցագործությունը կատարվելու ժամանակ Ստամբուլի հետախուզական վարչության ղեկավար Ռամազան Աքյուրեքը եւ հետախուզության C բաժնի ղեկավար Ալի Ֆուաթ Յըլմազերը հանցագործությունից առաջ անձամբ ծանոթ են եղել Դինքի սպանությունը կազմակերպելու մասին նախապես տեղեկացրած ոստիկանության գործակալ Էրհան Թունջելի հետ:

Ստամբուլի հետախուզական վարչության տեսուչների կողմից երկար ժամանակ անցկացված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ Ռամազան Աքյուրեքի ղեկավարության ժամանակաշրջանում համակարգիչներից խիստ կարեւոր տեղեկություններ են ջնջվել: Այդ փաստաթղթերի մեջ եղել են նաեւ Հրանտ Դինքի սպանության հետ կապված տեղեկություններ: Դատախազությունը կասկածներ ունի Աքայուրեքի` Ֆեթուլլահ Գյուլենի համայնքի հետ կապեր ունենալու վերաբերյալ:

Ռամազան Աքյուրեքի անունն առաջին անգամ օրակարգում հայտնվել է Ստամբուլի հետախուզական վարչության պետ նրա աշխատելու ժամանակ: Ստամբուլի նահանգապետ Էրոլ Չաքըրն այն ժամանակ 35 ծառայողական գրություն էր ներկայացրել Ֆեթուլլահ Գյուլենի հոսանքին նրա հարելու մասին: Չնայած դրան` Ռամազան Աքյուրեքը 2004 թ. բարձր պաշտոնի էր նշանակվել Տրապիզոնի անվտանգության տնօրինությունում, որից հետո նրա ծառայած տարածքներում հնչեղ քրեական իրադարձություններ են տեղի ունեցել:

Դրանցից առաջինը 2004 թ. Տրապիզոնում Mc Donald`s-ի վրա նռնակներ նետվելն էր, 2004 թ. Տրապիզոնի համալսարանի դասախոս Հիջաբի Ջընդըքի սպանությունը, 2005 թ. պրոֆեսոր Սադեթին Գյուների` երեքամյա որդու հետ սպանությունը, մի խումբ քրդերի նկատմամբ մահափորձը, 2006 թ. փետրվարի 6-ին ուսումնարանի 16-ամյա մի աշակերտի կողմից Սուրբ Մարիամ եկեղեցու հոգեւոր հովիվ Սանտորոյի սպանությունը, ում անվտանգությունը պաշտոնապես պահպանվում էր տնօրինության կողմից:

Տրապիզոնի անվտանգության տնօրինությունը տեղյակ էր Դինքի սպանության գործով անցնող Էրհան Թունջելի մեղավոր լինելու մասին: Սակայն տնօրինությունը դա թաքցրել է` դարձնելով նրան իր գործակալը: 2006 թ. մայիսի 9-ին Աքյուրեքը նշանակվել է Տրապիզոնի անվտանգության տնօրինության հետախուզական վարչության պետ: Դինքի սպանությունը նախապատրաստվելու մասին նրան 17 զեկուցագիր է ներկայացվել: Լրագրող Նադիմ Շեներն իր հոդվածներում եւ գրքերում հիմնավորել է Դինքի սպանության գործում նրա ունեցած դերը:

Հրանտ Դինքի սպանությունից հետո Ռամազան Աքյուրեքը շարունակել է մնալ անձեռնմխելի: Այդ ընթացքում հանցագործության հետ կապված տեղեկությունների մեծ մասը թաքցվեց, հետախուզական վարչության համակարգիչներում եղած փաստաթղթերը ոչնչացվեցին: Աքյուրեքի մասին նման պնդումներից հետո նրան տեղափոխել են Հետախուզական վարչության նախագահություն եւ պաշտոնի նշանակել ոստիկանության գլխավոր տեսչությունում: Այնուհետեւ նշանակվել է Անվտանգության գլխավոր տնօրինության տեսչական խորհրդի նախագահ: Անցյալ հունվարին էլ Ռամազան Աքյուրեքին տեղափոխել էին Անվտանգո ւթյան տնօրինության կենտրոնական գրասենյակ:

Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել  2007 թվականի հունվարի 19-ին` խմբագրության առջեւ նրա վրա կատարված զինված հարձակման հետևանքով:

2012 թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության է դատապարտվել, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը` 22 տարվա ազատազրկման:

2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում է կայացրել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից:

Այս անգամ բոլոր ամբաստանյալներին կառաջադրվի «հանցավոր խմբավորման  ստեղծման եւ կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք: Բացի այդ, Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած 9 անձանց, այդ թվում` Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահի նկատմամբ դատական գործեր հարուցելու կապակցությամբ որոշումներ են ընդունվել:

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении