Մխիթարյանը պատրաստ է 100 տոկոսով. Տուխել
СпортՀայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 100 տոկոսով պատրաստ է «Պադերբորնի» դեմ գավաթային խաղին:
Ինչպես հաղորդում է դորտմունդյան ակումբի թվիթերյան պաշտոնական կայքը, այդ մասին հրավիրված ասուլիսում հայտարարել է «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը:
Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց էր թողել Բունդեսլիգայի 10-րդ տուրի «Աուգսբուրգ»-ի դեմ հանդիպումը:
«Բորուսիա»-«Պադերբորն» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին` Երևանի ժամանակով 22:00-ին: