ԱԺ քառօրյա. կառավարության անդամները կպատասխանեն պատգամավորների հարցերին. ՈՒՂԻՂ
ПолитикаԱզգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական քառօրյայի հերթական նիստը. գրանցվել է 111 պատգամավոր: Սովորաբար նիստի մեկնարկին քվեարկության են դրվում նախորդ օրը քննարկված հարցերը, սակայն հոկտեմբերի 28-ին քվեարկություններ չեն սպասվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 27-ի նիստում պատգամավորները շարունակել են քննարկել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի 2014թ. տարեկան զեկույցը, որի ավարտից հետո ԱԺ-ը այն ընդունել է ի գիտություն:
Այնուհետև խորհրդարանը սկսել է քննարկել ՀՀ ընտրական օրեսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը: Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է ՀՀ քաղաքացիներին հնարավորություն տալ քվեարկություններին մասնակցել նաև նույնականացման քարտերով: Հարցի քննարկումն ընդհատվել է հիմնական զեկուցող, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին հարցեր տալու փուլում: Ժամը 17:00-ից պատգամավորները հերթագրվել են հայտարարություններով հանդես գալու համար:
Հոկտեմբերի 28-ին ժամը 16:30-ից խորհրդարանում կմեկնարկի կառավարության հետ հարց ու պատասխանը: Կառավարության անդամները կպատասխանեն պատգամավորների հարցերին: