Բլատերը սկսել է մեղադրել Պլատինիին
СпортՖուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Յոզեֆ Բլատերը ՖՒՖԱ-ում վերջին շրջանի զարգացումների մեջ մեղադրում է Միշել Պլատինին:
«ՖԻՖԱ-ում վերջին զարգացումների հիմնական թիրախը եղել եմ ես: Եվ այդ ամենը կազմակերպվել է Միշել Պլատինիի կողմից: Չի կարելի ոչնչացնել ՖԻՖԱ-ն, այն շվեյցարական բանկ չէ, կամ սովորական մի կազմակերպություն: Ես վստահ եմ, որ երբ սկսվում էր այս ամենը, ՈՒԵՖԱ-ում չէին էլ մտածում, որ այն կարող է միջազգային սկանդալի վերածվել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Բլատերի խոսքը փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ ՖԻՖԱ-ի շտաբ-բնակարանում խուզարկություն և հարցաքննություններ են իրականացվել: Շվեյցարիայի գլխավոր դատախազությունը կասկածներ ունի, որ 2005 թվականի սեպտեմբերի 12-ին Յոզեֆ Բլատերը Կարիբյան ֆուտբոլային միության հետ պայմանագիր է կնքել, որը բացարձակապես շահեկան չէր ՖԻՖԱ-ի համար: Յոզեֆ Բլատերը նաև կասկածվում է ՖԻՖԱ-ի միջոցների հաշվին Միշել Պլատինիին 2 մլն շվեյցարական ֆրանկ վճարներ կատարելու մեջ:
ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները կկայանան 2016 թվականի փետրվարի 26-ին: