«Ալաշկերտ»-ը նվազագույն հաշվով հաղթեց «Արարատ»-ին
СпортՖուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչում «Ալաշկերտ»-ը հաղթեց «Արարատ»-ին: «Ալաշկերտ»-«Արարատ» հանդիպումն ավարտվեց 0-1 հաշվով:
«Ալաշկերտ»-ի ֆուտբոլիստներին հաջողվեց խաղի հաշիվը բացել արդեն 17-րդ րոպեին: Գոլն իր ակտիվում գրանցեց Միհրան Մանասյանը: Չնայած ունեցած հնարավորություններին, երկրորդ կեսում դարպասի գրավում չարձանագրվեց և «Ալաշկերտ» կարողացավ հաղթել միայն մեկ գնդակի առավելությամբ:
Գավաթի խաղարկության պատասխան հանդիպումները կանցկացվեն արդեն նոյեմբերի 4-ին և 25-ին: