Ереван, 24.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հայաստանյան փառատոները գրավում են միջազգային տուրօպերատորներին

Հայաստանում զբոսաշրջային ոլորտը գնալով զարգանում է՝ ակտիվացել են նոր շուկաներ հայտնաբերելու, ինչպես նաև հիմնական շուկաներում ավելի մեծ ակտիվություն առաջացնելու ուղղությամբ քայլերը: Orer.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը տեղեկացրեց, որ պետական-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում այս տարի Իսրայելից բազմաթիվ լրագրողներ են հրավիրվել Հայաստան և տպավորություններն այնքան մեծ են եղել, որ արդեն սկսել է ակտիվություն նկատվել Իսրայելի և Հայաստանի միջև զբոսաշրջության զարգացման հարցում: «Սովորաբար արդյունքները մի քանի տարի հետո են երևում, բայց կարծես թե այս ուղղությամբ ակտիվություն արդեն նկատվում է: Բացի այդ, Ուկրաինայից Հայաստան այցելեցին ուկրաինական հեռուստատեսության Առաջին ալիքի, իրենց լեզվով՝ Պերշի կանալի ներկայացուցիչները և Ուկրաինայի Գերագույն ռադայի պաշտոնաթերթի ներկայացուցիչը: Նրանք շատ տպավորված Հայաստանից հեռացան և արդյունքում, արդեն Հայաստանի մասին պատմող 15 րոպեանոց 4 ֆիլմ են ցուցադրել Ուկրաինայի առաջին ալիքով», -ասաց Մ. Ապրեսյանը:

Ոլորտի պատասխանատուի խոսքով՝ այս տարի Հայաստան են ժամանել նաև իտալական հեռուստաընկերության ներկայացուցիչները և կրկին պատրաստվում են ֆիլմ ցուցադրել Հայաստանի մասին: «Ես միշտ նշում էի Հայաստանում զարգացող զբոսաշրջային մի նոր ուղղության մասին: Դա միջոցառումային տուրիզմ է, երբ այլ երկրների ներկայացուցիչները մեկ այլ երկրում են կազմակերպում իրենց միջոցառումները: Վերջին տարիներին այդ ճյուղը ևս ակտիվանում է Հայաստանում, և այս անգամ Ռուսաստանի Դաշնությունից թվով 150 զբոսաշրջային օպերատորներ և տուրիստական գործակալներ իրենց համաժողովը որոշել էին անցկացնել Հայաստանում: Այդ միջոցառումներն անցկացվեցին Ծաղկաձորում, բայց իրենք առիթը բաց չթողեցին հնարավորինս ծանոթանալ Հայաստանի տեսարժան վայրերին և Հայաստանը տեսնել իր ողջ հմայքով»,- ասաց Մ. Ապրեսյանը:

Այցի շրջանակում նաև համաձայնություններ են ձեռք բերվել ռուս գործընկերների հետ: Մ. Ապրեսյանի խոսքով՝ այն բավականին խոստումնալից էր այնքանով, որ ոլորտի մասնագետները նույնպես ցանկություն են հայտնել իրենց համաժողովն անցկացնել Հայաստանում: Այս տարի Հայաստան է ժամանել նաև Արգենտինայի պատվիրակությունը: Բացի այդ, բավականին ակտիվ աշխատանքներ են տարվում Չինաստանի հետ համագործակցության ակտիվացման ուղղությամբ և արդեն իսկ համագործակցության համաձայնագիր է կնքվել Հայաստանի և Չինաստանի կառավարությունների միջև: «Բացի այդ, Էկոնոմիկայի նախարարության և Չինաստանի զբոսաշրջության ազգային ադմինիստրացիայի միջև կնքվել է համագործակցության հուշագիր Չինաստանից Հայաստան կազմակերպված զբոսաշրության ապահովման համար: Այդ ուղղությամբ ևս բավականին ակտիվ աշխատանքներ են տարվում: Բանակցություններ են ընթանում չինացի տուրօպերատորների և լրագրողների ճանաչողական այց Հայաստան կազմակերպելու ուղղությամբ»,- ասաց Մ.Ապրեսյանը:

Ոլորտի պատասխանատուի խոսքով՝ Հայաստանում արդեն կայացել է նաև փառատոնային տուրիզմը, որի շրջանակներում զբոսաշրջային ընկերություններն սկսել են այդօրինակ փաթեթներ առաջարկել ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում: Արդյունքում՝ տարբեր երկրներից արդեն այցելուներ են ժամանում հայաստանյան փառատոններին և միջոցառումներին մասնակցելու համար: «Շատ լավ արձագանք ունեցավ այս տարի Վայոց ձորի մարզի Արենի համայնքում կազմակերպված գինու փառատոնը: Այն արդեն տարածվել է նաև շրջակա համայնքներում նույնպես: Այս տարի 20 հազար այցելու ուներ փառատոնը, այդ թվում՝ բազմաթիվ օտարերկրյա զբոսաշրջիկներ: Բացի այդ, այս տարի Հայաստան էին ժամանել նաև սոմելյեներ Վրաստանից, Իսրայելից, Ռուսաստանից և կարելի է ասել, որ գինու փառատոնը միջազգային հնչեղություն է ձեռք բերում, ինչը մեր գլխավոր նպատակներից է»,- ասաց Մ. Ապրեսյանը:

Արդյունքում, Մ.Ապրեսյանի խոսքով, գնալով ձևավորվում են նոր զբոսաշրջային տներ և տնտեսական աշխուժությունը բազմապատկվում է այդ համայնքներում: Այս տարի մեծ հնչեղություն է ունեցել նաև Ախթալայում կազմակերպված խորովածի փառատոնը, որի մասնակիցների թիվը կրկին աննախադեպ է եղել: Ոլորտի պատասխանատուն, խոսելով Հայաստանում ձմեռային տուրիզմի զարգացման մասին, նշեց, որ զբոսաշրջային սեզոնի երկարաձգումը և Հայաստանի զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացիան պետական քաղաքականության հիմնական խնդիրներից է, որի արդյունքները վերջին տարիներին ակնհայտորեն երևում են: «Եթե ձմեռային սեզոնը համեմատելու լինենք մարտից նոյեմբեր ամիսների տուրիստական սեզոնի հետ, որպես կանոն, ձմեռը միշտ ամենանվազ սեզոնն է եղել Հայաստանի համար: Հիմա նույնպես նվազ ակտիվ է, բայց համեմատած նախորդ տարիների հետ, գնալով աճ է արձանագրվում: Արդեն ձմռանը Հայաստան են գալիս Ռուսաստանից, Եվրոպայից, Իրանից՝ Նոր տարին Հայաստանում նշելու համար: Քննարկում ենք ձմեռվա ընթացքում նույնպես միջոցառումներ կազմակերպելու հնարավորությունը, ինչը դրական ազդեցություն կունենա ձմեռային տուրիզմի աշխուժացման վրա»,- ասաց Մ. Ապրեսյանը:

Զբոսաշրջության վարչության պետը, ձեռքբերումներից բացի, խոսելով ոլորտում առկա բացերի մասին, նշեց, որ մարքեթինգային քաղաքականությունն այնքան էլ զարգացած չէ և անհրաժեշտություն կա այդ ուղղությամբ ավելի ագրեսիվ քաղաքականության վարելու: Դրանից բացի՝ անհրաժեշտ է նաև զբոսաշրջային արդյունքը դիվերսիֆիկացնել, իսկ ավանդական դարձած և հայտնի դարձող փառատոններն ավելի զարգացնել, որպեսզի դրանք կարողանան համաշխարհային հեղինակավոր միջոցառումների կողքին իրենց արժանի տեղը զբաղեցնել և մրցակցել համաշխարհային հայտնի այլ միջոցառումների հետ: «Բացերից է նաև ճանապարհային նշանների հարցը, որը շատ կարևոր է: Այդ ուղղությամբ աշխատանքներ սկսվել են, բայց դա դեռ ընթացք կունենա: Մեր ճանապարհներն անհրաժեշտ տեղեկատվական վահանակներով կահավորելու խնդիր ունենք, ինչպես նաև դեռ երկրորդային նշանակության՝ մայրուղիներից դեպի զբոսաշրջային գրավչության վայրեր տանող համայնքային նշանակության ճանապարհների խնդիրը վերջնական լուծված չէ: Սակայն այդ ուղղությամբ նույնպես աշխատանքներ տարվում են և դրականն այն է, որ, համագործակցելով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության հետ, կարողացել ենք ճանապարհների վերանորոգման առաջնահերթության ցանկ ձևավորել, որն արժանացել է կառավարության հավանությանը: Այդ ցանկում ընդգրկվել են նաև մի շարք զբոսաշրջային նշանակություն ունեցող ճանապարհներ, հուսով ենք, որ առաջիկա տարիներին այն նույնպես իր լուծումը կստանա և դրանք կվերանորոգվեն»,- ասաց Մ. Ապրեսյանը:

Արմինե Գրիգորյան

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении