Ереван, 26.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


«Զվյոզդը տարած» 10 աստղեր, ովքեր այլևս ոչ մի ասելիք չունեն (լուսանկարներ)

Գուրգեն Գաբրիելյանի բլոգ-ը գրում է.

Աստղային հիվանդությունը շոու բիզնեսի մեդալի հակառակ կողմն է։ Մարդիկ սպասելի, թե անսպասելի կերպով դառնում են հայտնի, ձեռք են բերում երկրպագուներ, ու նրանց հետ տարօրինակ մետամորֆոզներ են սկսվում կատարվել, որոնց արդյունքում ինչ-որ մի պահի այդ աստղն իրեն գերմարդկային ու վեհ էակ է զգում, որը մի քանի գլուխ բարձր է սովորական մահկանացուներից։ Սրանից ոմանք կարողանում են խուսափել, ոմանց մոտ էլ այն սուր չի արտահայտվում, բայց եթե աստղի «զվյոզդը տանում» է, ապա դա բերում է երկու բանի. աստղը դառնում է անտանելի տհաճ ու գոռոզ և կորցնում է իր երբեմնի ստեղծարարությունն ու տաղանդը, իսկ որպես դրա հետևանք՝ նաև ասելիքը։

Եվ այսպես, ձեզ ենք ներկայացնում 10 հայրենական աստղերի, ովքեր վաղուց արդեն ոչ մի նոր ասելիք չունեն, և ում անտանելի տարել է աստղայինը։

10․ Դավիթ Աղաջանյան

Դավիթն անսպասելիորեն հայտնվեց «Ֆուլ հաուս» սիթքոմում, որտեղ ստացավ երկրորդական դեր, բայց կարճ ժամանակ անց նա դուրս մնաց շոուից՝ երևի թե ավելի սպասելի կերպով, քան նրա այնտեղ հայտնվելն էր։ Ու թեև նրա փառքի ժամը կարճ էր, փառքն էլ՝ հարաբերական, Դավիթի զվոյզդը հասցրեց տանել։ Հիմա նա կարծես թե ոչ մի լուրջ գործ չունի ձեռքի տակ, «Ֆուլ հաուսում» էլ աստղեր չէր որսում երկնքից, բայց այնպես է իրեն պահում, ասես առաջին մեծության հոլիվուդյան աստղ է։

9․ Եվա Ռիվաս

Եվա Ռիվասի աստղային ժամն աղմկոտ էր, բայց կարճատև։ Նա աղմուկով մտավ մեր էստրադա, գնաց Եվրատեսիլ, միջակ ցուցանիշներով վերադարձավ ու... ու էլ ոչ մի դիտարժան բան մի քանի տարի շարունակ։ Թերևս միակ ակնառու ակտիվությունն էրոտիկ ֆոտոսեսիան էր, որը նա արել էր տղամարդկանց համար նախատեսված «Maxim» ամսագրի համար։ Հետո Եվան կրկին վերադարձավ, հանդես եկավ որպես «Հայաստանի ձայնը» նախագծի ժյուրի, մի հատ էլ տեսահոլովակ թողարկեց ու էլի գնաց։ Բավականին անբովանդակ ու անարդյունք այս ակտիվությունը, որի ամենահիշվող դրվագը ոտքով կոճակ սեղմելն էր, այնուամենայնիվ, չհանեց Եվայի միջից աստղային գոռոզությունն ու մեծամտությունը, որը պարբերաբար դուրս է ցայտում նրա հարցազրույցներում ու ֆեյսբուքյան գրառումներում։

8․ Սոֆի Մխեյան

Չնայած նրան, որ Սոֆի Մխեյանը վերջին շրջանում երկու տեսահոլովակ է թողարկել, բայց երկուսն էլ անբովանդակ ու դատարկ գործեր էին։ Սա հետևանք է նրա, որ նա ասելիք չունի ու երաժշտական հոլովակներ թողարկում է զուտ թողարկելու համար։ Դե իսկ զվյոզդը տարած լինելու կուլմինացինան իր վերջին հոլովակի... «փակ պրեմիերան» էր։ Ասա, տնաշենի աղջիկ, «Շինդլերի ցուցա՞կն» էիր նկարել, թե՞ ինչ-որ խիստ բարձրաշխարհիկ պրոդուկտ էր, որ սովորական մահկանացուներին միանգամից ցույց տալ չէր կարելի։ Սովորական, միջակ ու ոչնչով չտպավորվող հոլովակ էր էլի, ի՞նչ անպայման էր ընդգծել դրա «Էլիտարությունը»։

7․ Հովհաննես Ազոյան

Մի պահ Հովոյի աստղայինն էնպես էր տարել, որ էս տղեն դարձել էր մելանխոլիկ մեծամտության քայլող մարմնավորում, ընդ որում, էական չէ, թե ինչ միջավայրում՝ ֆեյսբուքյան հարցազրույց, «Հայաստանի ձայնը» նախագծի նկարահանման տաղավար, թե կատակերգական ֆիլմի նկարահանումներ։ Հովոն իրեն այնպես էր պահում, ասես էս կյանքից ամեն ինչ հասկացած ու ամեն ինչից հոգնած մեկն է, բայց ինքն այնքան տաղանդ է, որ նույնիսկ անհավես ու իմիջիայլոց մոտենալով իր գործին՝ կարող է շլացնող արդյունքների հասնել։ Ու արդյունքում... արդյունքում արդյունք չկա, ու Հովոն էլ չի երևում և ոչ այնքան նրա համար, որ նրան սև ցուցակ են մտցրել, այլ որովհետև այլևս չեն տեսնում նրան որպես հաջողության գրավական։

6․ Արման Մարգարյան

Մարգարյան Արմանն էլ է մտնում այս ցուցակի մեջ, որովհետև էս տղեն ի՜նչ գնաց Ռուսաստան, հետը սկսվեցին տարօրինակ բաներ կատարվել։ Արմանը, չգիտես ինչու, վստահ է, որ ինքը Հայաստանի ամենապրոֆեսիոնալ ու բազմափորձ հաղորդավարն է, ով հեռուստահաղորդավարության պրոֆեսիոնալիզմի ջատագովն ու կանթեղակիրն է, և հավանաբար դրա համար էլ նրան թվում է, թե իրեն ներելի են այնպիսի բաներ, որոնք ներելի չեն այլ մահկանացուներին։ Մինչդեռ իրականությունն ավելի տրիվիալ է ու գաղջ. Արմանը միջակ հաղորդավար է, ով ուղիղ եթերում հաճախ կաշկանդված է ու հաճախ անկապ բաներ է խոսում։ Արման Մարգարյանը ոչ այնքան սպառել է իրեն, որքան բախվել է նրա հետևանքներին, որ չի աշխատել իր վրա՝ տալով իրեն ալկոհոլին ու սնապարծությանը։

5․ Սյուզի Մելիքյան

Սյուզիի աստղայինը տարել էր դեռ այն ժամանակ, երբ իր առաջին քայլերն էր անում շոու բիզնեսում ու հաճախակի էր հայտնվում ժամանցային հեռուստաալիքների եթերում, երիտասարդական ամսագրերի շապիկներին ու կայքերի ամենաընթերցված լուրերում։ Սակայն ժամանակն անցավ, Սյուզին գնալով ավելի ու ավելի քիչ երգերով սկսեց հանդես գալ ու ի վերջո հանգրվանեց շպար քսող «գաջավիկի» կարգավիճակում, բայց դրանից նրա մեծամտությունն ու գոռոզությունը դույզն-ինչ չեն պակասել։

4․ Մարտին Մկրտչյան և Հռիփսիմե Հակոբյան

Ինչ ասես տեսել էի մեր աստղիկների աստղայինը տարած արարքներում, բայց Մարտին Մկրտչյան-Հռիփսիմե Հակոբյան վետերոկային մակարդակի կոմպլեկտը գերազանցեց բոլոր սպասումներս, երբ ֆեյսբուքում մեծ շռինդով սկսեցին տարածել իրենց փոքրիկի մկրտության արարողության ու դրան հետևած հացկերույթի նկարները, ու որ աբսուրդի գագաթնակետն է՝ դա անում էին վճարովի ֆեյսբուքյան գովազդի տեսքով։ Ախր ինչպե՞ս բացատրել քյաբաբային սիմֆոնիաներ կատարող Մարտինին ու իր կնոջը, որ կան անձնական կյանքի որոշակի ոլորտներ, որոնց միջոցով փիառվելը քաղքենիություն է, և մկրտությունն ու, առհասարակ, հավատին վերաբերող հարցերը հենց այդպիսի կետերից են։

3․ Մարիամ Մելիքյան

Ո՞վ էր Մարիամ Մելիքյանն ու ո՞վ դառավ։ Լիֆչիկ-տռուսիկով բեմ դուրս գալու պատրաստ մոդել, ում բախտ վիճակվեց հայտնվել «Yere1»-ում, որտեղ նրա մարմնավորած կերպարը քիչ էր տարբերվում լիֆչիկ-տռուսիկով բեմ դուրս եկող մոդելից, ու թերևս այսքանը։ Սա էր նրա կարիերային պիկը, բայց Մարիամն ավելի հայտնի դարձավ թուրքի հետ ամուսնանալու համար, և այժմ ասես ոչինչ էլ չի եղել, իրեն այնպես է պահում, կարծես բարձր պահանջարկ վայելող աստղ է, ով դեռ մեծ ասելիք ունի, մինչդեռ էդ ասելիքը լավագույն դեպքում լինելու է էլի նույն լիֆչիկա-տռուսիկակիր նանարի կերպարը։

2․ Լիլիթ Հովհաննիսյան

Մարդ, ով իր ողջ հաջողությամբ պարտական է հասարակ հանդիսատեսին, ովքեր քվեարկում էին նրա օգտին «Հայ Սուպերսթարում», ու ովքեր շարունակում էին հավատարիմ մնալ իրենց սիրելի Լիլիթին, երբ նա հաջողությունների հասավ։ Սակայն այսօր Լիլիթն իրեն այն աստիճան վեհ ու բարձրաշխարհիկ կերպար է համարում, որ գրեթե դադարել է Հայաստանի տարածքում գործունեություն ծավալել. հարցազրույցներ չի տալիս, հեռուստանախագծերին հրաժարվում է մասնակցել, նույնիսկ համերգներ չի տալիս Հայաստանում ու դարձել է ահավոր փակ կերպար, ով միայն խոպանի վրա է աշխատում։ Չի կարելի մոռանալ՝ ով ես ու որտեղից ես գալիս, իսկ դա հենց այն է, ինչ անում է Լիլիթը։

1․ Միշո

Ժամանակին Միշոն լավ սկսեց ու ՀՏ Հայկոյի հետ իսկական բում արեց։ Նույնիսկ «Հայ տղեք» դուետի բաժանումից հետո Միշոն չդադարեց սիրված ու պահանջված լինել, քանի որ ուներ ասելիք, ու նրա ասելիքն ընկալելի էր իր լսարանի համար, նրա ժարգոնն ու արժեքներն էլ հոգեհարազատ էին երիտասարդությանը։ Հետո Միշոն սկսեց աստիճանաբար փչանալ։ Նա գնալով իրեն սկսեց համարել հայկական ռեփի պապա, ով երբ ցանկանա՝ կարող է հիթով հանդես գալ ու կարող է տասնյակ նոր ռեփերների ասպարեզ մտցնել կամ էլ հանել։ Ի վերջո, սա բերեց նրան, որ Միշոն հիմա իրեն ինչ-որ հիփ-հոփ աստվածություն է երևակայել ու բոոլորին նայում է վերևից, իսկ նրա ասելիքը սպառվել է, որովհետև Միշոն այսօր մարմնավորում է այն ամենը, ինչի դեմ ինքն ընդվզում էր իր ռեփում, ինչը հայհոյում ու քննադատում էր։ Զարմանալի չի, որ նման կերպարանափոխությունից հետո նա կարողացավ հանդես գալ այն ձանձրալի աղբով, որը, չգիտես ինչու, ալբոմ է համարում։ Սա տեսնում են երևի թե բոլորը, բացի Միշոյից, պարզապես նրան դրա մասին ասողներն են քիչ։

Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team