Վան Գալ. Արդեն երկու խաղում գոլ չենք խփել, և դա անհանգստացնում է
Спорт«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը խոսել է իր թիմի խաղի մասին Անգլիայի լիգայի գավաթի՝ «Միդլսբրոյի» դեմ հանդիպումից հետո (0:0, 1:3 11-մետրանոցներով)։
-Երբ գոլ չես խփում, չնայած հարմար պահեր ունենում ես, երբ կանգնած ես դարպասապահի դեմ, ապա դժվար է հաղթելը։ Արդյունքների ամփոփագրում նշվում են գոլերը, ոչ թե գոլային պահերը։
Կարելի է ասել, որ մեր բախտը չբերեց, բայց ես այդ մասին խոսել եմ նաև «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից հետո, քանի որ այնտեղ էլ նույն 0:0 հաշիվն էր։ Պետք է հաջողությանն ստիպես քո կողմից հանդես գալ, բայց մենք դա չարեցինք, քանի որ գոլ չխփեցինք։ Դանից էլ ես հիասթափված եմ։
Ես հպարտանում եմ իմ ֆուտբոլիստներով, քանի որ նրանք մինչև վերջին րոպեն արեցին ամենը, ինչ կարող էին։ 11-մետրանոցը վիճակախաղ է։ Մենք երկու խաղում գոլ չենք խփել։ Կարող էինք խփել «Ման, Սիթիին», սակայն կրկին նույն հաշիվն է։ Դա անհանգստացնում է, բայց ամեն ինչ կարող է փոխվել հաջորդ խաղում,-ասել է հոլանդացի մասնագետը։