Հայաստանի բասկետբոլի հավաքականը կմասնակցի Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը
СпортՀայաստանի բասկետբոլի ազգային հավաքականն առաջին անգամ կմասնակցի տղամարդկանց Եվրոպայի փոքր երկրների 2016թ. առաջնությանը:
Առաջնությունը տեղի կունենա 2016 թվականի հուլիսին: Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը մասնակցելու իրավունք ունեն հետեւյալ 11 երկրները. Հայաստան, Անդորա, Ադրբեջան, Ջիբրալթար, Մալթա, Մոլդովա, Մոնակո, Նորվեգիա, Սան Մարինո, Շոտլանդիա եւ Ուելս:
Մրցավայրը եւ մասնակիցների վերջնական ցանկը հայտնի կդառնան 2016 թվականի հունվարի 22-ին: