Գվարդիոլա. Ամեն օր ֆուտբոլիստներին ասում եմ, որ մենք դեռ տիտղոս չենք նվաճել
Спорт«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարծում է, որ չնայած իր թիմը մրցաշրջանի մեկնարկում լավ է հանդես գալիս, այժմ տիտղոսների մասին խոսել հնարավոր չէ:
-Ես ամեն օր ֆուտբոլիստներին ասում եմ, որ մենք դեռ չենք հաղթել Գերմանիայի առաջնությունում, գավաթի խաղարկությունում և Չեմպիոնների լիգայում: Ամեն օր ես կարդում են, թե որքան ուժեղ ենք մենք, բայց սպասեք. հիմա դեռ հոկտեմբերն է:
Մի մտածեք, որ ես որևէ ազդեցություն եմ ունենում Դուգլաս Կոստայի, Արյեն Ռոբենի կամ մյուսների խաղի վրա: Նրանց հիանալի խաղը տաղանդի արդյունք է: Ինչպե՞ս ես կարող էի ազդել Ռոբերտ Լևանդովսկու վրա, որպեսզի նա 5 գոլ խփեր... Ճիշտ է` ոչ մի ձև:
Որպեսզի թիմը հաջողությունների հասնի, անհրաժեշտ են ժամանակ և համբերություն: Այո', ես արդեն երրորդ տարին է` «Բավարիայում» եմ և հաջողության հասնելը մի փոքր հեշտ է: Հաջողության հասնելու ընթացքը շատ պարզ է` սխալվում ես, ուղղում ես սխալդ, բայց ամեն ինչ համար ժամանակ է հարկավոր-ասել է Գվարդիոլան: