Դուշանբեում բացվել Է ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը
ПолитикаԴուշանբեում բացվել Է ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, որին մասնակցում Է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Ներկայում նիստն ընթանում Է նեղ կազմով, ինչից հետո կառավարությունների ղեկավարներին կմիանան պատվիրակությունների անդամները, եւ նիստը կշարունակվի ընդլայնված կազմով:
Նիստում քննարկվելու են ԱՊՀ-ի երկրների համագործակցության գերակա ուղղությունները:
Հանդիպմանը մասնակցում են Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Հայաստանի, Մոլդովայի, Ադրբեջանի եւ Բելառուսի վարչապետները: Նիստում Թուրքմենստանը կներկայացնի նախարարների կաբինետի փոխնախագահը, իսկ Ուզբեկստանը՝ փոխվարչապետը: Նիստին հրավիրված Է նաեւ Տաջիկստանում ՈՒկրաինայի դեսպանը:
ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում նախատեսվում Է քննարկել փաստաթղթերի 40 նախագիծ: Օրակարգի յուրաքանչյուր չորրորդ նախագիծ նպատակամղված Է տնտեսական ոլորտում համագործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: