Ռուսական օդային ուժերի գործողությունները Սիրիայում հուսադրող են. Կարո Մանճիկյան
ПолитикаՌուսական օդային ուժերի գործողությունները Սիրիայում բավականին հուսադրող են:
«Հույսի նշույլը դարձավ լույսի ճառագայթ»,- նշեց Մանճիկյանն` ավելացնելով, որ Ռուսաստանը չի եկել պարտվելու, և նա կօգնի սահմանափակելու կամ դադարեցնելու ահաբեկիչների հոսքը դեպի Սիրիա:
«Կարծում ենք, որ մինչև նոր տարի ինչ-որ տեղաշարժ, քաղաքական փոփոխություններ կլինեն, և Սիրիան մուտք կգործի դեպի խաղաղության ճանապարհ»,- նշեց նա:
Մանճիկյանը նաև ավելացրեց, որ Քեսաբում իրավիճակը կայուն է, միջադեպեր չեն գրանցվել: Երբեմն հնարավոր է կրակոցների ձայներ լսվեն, որոնք, բարեբախտաբար, վերջին երկու շաբաթվա ընթացքում չեն եղել: Քեսաբցիներն ապրում են առօրյա կյանքով, պատրաստվում են ձմռանը: Եղանակն արդեն անձևային է, ջերմաստիճանը նվազել է:
«Սիրիայի մյուս տարածքների համեմատությամբ Քեաբում ջրի, հոսանքի սուր տագնապ չի նկատվում: Քեսաբում վիճակը մխիթարական է մյուս շրջանների համեմատությամբ և կարելի է ասել, որ ապրում են պատերազմական դրախտում»,- եզրափակեց Մանճիկյանը:
Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի խնդրանքով սեպտեմբերի 30-ին սկսել է հարվածել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերին: Ահաբեկիչների դեմ ռազմական գործողություններում ներառվել են ավելի քան 50 օդանավեր ու ուղղաթիռներ: Բացի այդ ահաբեկիչների դիրքերը հրթիռակոծվել են ծովից: