Ереван, 28.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Սահմանադրական և նախընտրական «պատերազմներ» Գյումրիում

Սահմանադրական հանրաքվեի նախապատրաստությունները լուսանցքում թողեցին Հայաստանի երկրորդ քաղաքում տեղի ունեցող իրադարձությունները: Ընդհանրապես, վերջին մի քի տարիներին Գյումրին հայաստանյան ընդհանուր քաղաքական օրակարգում իր առանձին տեղն ունի, քաղաքական մի շարք իրադարձություններ այստեղ չեն ընթանում երևանակենտրոն հունով: Ավելին, Գյումրու օրակարգը շատ դեպքերում անվերահսկելի է դառնում Երևանից:

Վարդան Ղուկասյանը հերթական հարցազրույցի (www.armtimes.com/hy/read/72313) ժամանակ իրեն բնորոշ ոճով քննադատել էր քաղաքապետ Սամվել Բալասանյանին:

Վերջինս, սովորության համար չէր արձագանքել: Բայց չէր արձագանքել անձամբ: Նախկին քաղաքապետին ներկա քաղաքապետը պատասխանեց կողմնակիցների, քաղաքապետարանի աշխատակիցների միջոցով: Բանը հասավ նրան, որ Բալասանյանի կողմնակիցները Ղուկասյանին անվանեցին հոգեկան, մեղադրեցին հոգևարք ապրելու մեջ և այլն:

Ֆենոմենը ,սակայն, այս փոխադարձ, ոչ կոռեկտ հակադարձումներով հակասությունը չէր, որը մինչև այս էլ կար: Հատկապես առանձնահատուկ էր Բալասանյանի թիմի նման արձագանքը: Իրադարձությունների համադրությունը ցույց է տալիս, որ այդ արձագանքի չորությունը կապված է վերջերս Սերժ Սարգսյանի Գյումրի այցելություններից մեկի հետ:

Ինչպես գրեց մամուլը և ֆիքսեցին որոշ տեսախցիկներ, Սերժ Սարգսյանը Բալասանյանի հետ շատ խիստ էր խոսել: Ղուկասյանն էլ, օգտագործելով այս հանգամանքը, վերահաստատել էր իշխանությանը ծառայելու իր պատրաստակամությունը, եթե Բալասանյանին փոխարինեն իրենով: Այս անգամ, հերթապահ դարձած այս վերահաստատումը ազդել էր գործող քաղաքապետի վրա:

Խիստ խոսելու ակնառու առիթ չկա: Քաղաքում կյանքը, իհարկե, չի զարգանում ու ոչ ոք հիացած չէ, ասենք, ներդրումներով, փողոցաշինությամբ, տրանսպորտային համակարգով և այլն, բայց քրեական անցուդարձը հանդարտվել է, աղմկահարույց միջադեպեր չկան: Խիստ խոսելու առիթը կարող է լինել մեկը ՝ սահմանադրական հանրաքվեն:

Նախորդ երկու համապետական ընտրությունների ընթացքում Գյումրիում ՀՀԿ-ն 2012-ին, հետո էլ Սերժ Սարգսյանը 2013-ին պարտվել են: Մի դեպքում ԲՀԿ-ին, մյուս դեպքում ՝ Րաֆֆի Հովհաննիսյանին: Այդ պարտության համար պատասխան է տվել Վարդան Ղուկասյանը՝ չի ստացել հերթական անգամ քաղաքապետ առաջադրվելու հավանություն: Սերժ Սարգսյանը տեղում իրավիճակը վերահսկելու համար մարզպետ է նշանակել Ֆելիքս Ցոլակյանին, ով ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյա է և համարվում է հին գվարդիայի պաշտոնյա: Ցոլակյանի խնդիրը անձամբ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ հանդիսանալն է, մոտավորապես այն, ինչ անում են մարզպետները միշտ, բայց այս դեպքում ԱԱԾ-ականին հատուկ աչալրջությամբ:

Ու, չնայած փոխելով տեղական իշխանության կազմը, հաջողվել է Գյումրիում հանգիստ մթնոլորտ ապահովել, բայց Գյումրին դրանից չի դառել պակաս ընդդիմադիր: Ընդհակառակը: Տարեսկզբին ողբերգական իրադարձությանը հետևած բողոքի դրսևորումները ավելի են համարձակություն ներարկել գյումրեցիների մեջ: Բայց սա, այսպես ասած, հարակից նշանակության, էմոցիոնալ գործոն է: Ամենակարևոր խնդիրը, որ ունի իշխանությունը Գյումրիում ՝ չկա կազմակերպված կուսակցական կառույց կամ գոնե այնպիսի գործիչ, որ կկարողանա զբաղվել սահմանադրական հանրաքվեով՝ իշխանության անունից: Մարզպետը Ցոլակյանը բնականաբար զբաղվի հանրաքվեով, բայց միայն վարչական ռեսուրսը քիչ է Գյումրիի դեպքում, մանավանդ ԱԱԾ-ական մարզպետի դեպքում, որը հանրային գործունեության սովոր չէ: Պետք են այլ լծակներ հանրային տրամադրություները շահելու համար: Սրանով կարելի է բացատրել նաև այն, որ խիստ զրույցից որոշ ժամանակ անց Բալասանյանը խոսեց տնակների ու իր աշխատավարձը բնակարանների կառուցման ծրագրին նվիրաբերելու մասին: Ենթադրվում է, որ քարոզարշավի ընթացքում նման «սոցիալական» երանգ ունեցող ծրագրեր կհռչակվեն:

Իշխանությունները, բնականաբար, ընդդիմությունից ու փորձագիտական, լրագրողական շրջանակներից լավ են տիրապետում հանրային տրամադրություններին: Այդ տրամադրությունները առնվազն դրական չեն: Գյումրին Հայաստանի մի մասն է, ու ապրում է Հայաստանիին բնորոշ խնդիրներով:

Բայց տեղական առանձահատկությունները (երկրորդ քաղաքի կոմպլեքս, աղետի գոտուց ամենաշատը տուժած բնակավայր) հավելյալ դժվարություններ են ստեղծում իշխանությունների համար: Չի կարելի, իհարկե, պնդել, թե Գյումրիում իշխանությունը ձախողելու է: Ի վերջո, մեկ այլ բան է նախագահական ընտրությունը կամ պառլամենտականը ՝ տեղական հեղինակություն ունեցող ոչ իշխանական թեկնածուով, մեկ այլ բան է հանրաքվեն, որի դեպքում հասարակության սպասումները այդքան էլ մեծ չեն:

Բայց Գյումրիում բազմաթիվ ոչ ձայներ կան: Կա փորձառություն տապալել իշխանության պլանները: Դա, իհարկե, կյանքի որակը չի բարելավվել, բայց առնվազն ինքնավստահություն է ներշնչել, որ կարելի է իշխանությանը ինչ որ բան հասկացնել՝ վերջինիս կյանքը «թունավորելով»:

Սա, ընդ որում, հասկացել էին նաև «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամները, առաջին հանրահավաքը Գյումրիում կազմակերպելով:

Վերոնշյալը բավարար է Բալասանյանի հետ խիստ խոսելու համար, մանավանդ, երբ մյուս տարի քաղաքապետի հերթական ընտրություններ են, իսկ քաղաքում գնալով ակտիվանում է նախկին ԲՀԿ-ական, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, իսկ Վարդան Ղուկասյանի շնչառությունը թիկունքից Բալասանյանը զգում է անընդհատ:

Լևոն Մարգարյան

Orer.am, վերլուծաբան

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай