«Սպարտակ» - «Ուրալ». Մանուչարյանը մեկնարկային կազմում է, Օզբիլիսը՝ ոչ
СпортՀայտնի է Մոսկվայի «Սպարտակի» մեկնարկային կազմը Եկատերինբուրգի «Ուրալի» դեմ Ռուսաստանի առաջնության 14-րդ տուրի խաղում: Վնասվածքից վերականգնվող Յուրա Մովսիսյանը չի հայտավորվել խաղին, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը մնացել է «Սպարտակի» փոխարինողների թվում:
«Սպարտակ». Ռեբրով, Պարշիվլյուկ, Կուտեպով, Տասկի, Գրանատ, Գլուշակով, Շիրոկով, Զուեւ, Պոպով, Պրոմես, Դավիդով:
Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանն ընդգրկվել է «Ուրալի» մեկնարկային կազմում:
Նոյեմբերի 1-ին Մոսկվայում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:30-ին: