Ереван, 31.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ամերիկայի հայկական համագումարն առաջարկել է ԱՄՆ արդարադատության նախարարությանը հետաքննել թուրքական եւ ադրբեջանական խմբերի գործունեությունը

Общество

Ամերիկայի Հայկական համագումարը կոչ է արել Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությանը հետաքննել Թուրքիայում և Ադրբեջանում գործող օտարերկրյա միավորումների հետ կապված ամերիկյան խմբերի հնարավոր ապօրինի գործունեությունը:

Ինչպես փոխանցեցին Համագումարից, Կոնգրեսի Էթիկայի վարչությունը (OCE) և Ներկայացուցիչների պալատի Էթիկայի հանձնաժողովը եզրակացրել են, որ 9 կոնգրեսականներ և նրանց աշխատակազմի ավելի քան երկու տասնյակ անդամներ մասնակցել են մի  ուղևորության, որը ոչ տեղին կերպով վճարվել էր Ադրբեջանում և Թուրքիայում գործող օտարերկրյա խոշոր ընկերությունների կողմից:

Ադրբեջանում համաժողովի մասնակցելուց բացի, մի քանի կոնգրեսականներ և նրանց աշխատակազմի անդամներ նաև անվճար ճանապարհորդել էին դեպի Թուրքիա: Կոնգրեսի Էթիկայի վարչության քննությունը պարզել է, որ Կոնգրեսի` Ադրբեջան և Թուրքիա կատարած ճանապարհորդությունը «չի ֆինանսավորվել բացառապես էթիկայի հանձնաժողովին ներկայացված ճանապարհորդական ձևերում նշված միավորումների կողմից»:

USA TODAY –ի վարած հետաքննությունը հայտնաբերել է, որ Գյուլենի խմբավորումները՝  Ֆեթուլլահ Գյուլենի ղեկավարած թուրքական կազմակերպությունները, «2008 թվականից ի վեր գաղտնի ֆինանսավորել են կոնգրեսականների և նրանց աշխատակազմի անդամների մոտավորապես 200 ուղևորություն դեպի Թուրքիա՝ բազմիցս խախտելով Ներկայացուցիչների պալատի օրենքները, հնարավոր է նաև դաշնային օրենքները»:

Իր քննության ընթացքում Կոնգրեսի Էթիկայի վարչությունն ապացույցներ է ձեռք բերել, որ թուրքական մի կազմակերպություն՝ Բոսֆորի բարեկամության և համագործակցության Ատլանտյան մշակութային ասոցիացիա (BAKIAD) անվամբ, դեռևս տարիներ առաջ ֆինանսավորել և համակարգել է Կոնգրեսի ճանապարհորդությունը դեպի Թուրքիա:

Ադրբեջանում 2013 թվականի համաժողովը հովանավորող գյուլենական չորս խմբավորումներ նաև «օգտագործել են  BAKIAD-ը՝  Թուրքիայի տարածքում Կոնգրեսի ճանապարհորդությունը կազմակերպելու և բոլոր ծախսերը  ֆինանսավորելու  նպատակով», - պարզել է Կոնգրեսի Էթիկայի վարչությունը:

«Կարևոր է սակայն այն, որ BAKIAD-ի  դերակատարության մասին չի տեղեկացվել էթիկայի հանձնաժողովին  2013 թվականին կամ այլ տարիներին»: Կոնգրեսի բացահայտումները ցույց են տալիս, որ օրենսդիրների և նրանց աշխատակազմի անդամների անվճար ուղևորություններից  Գյուլենի կողմից ֆինանսավորված գործուղումները ավելի քան 800,000 ԱՄՆ  դոլլար են արժեցել:

Կոնգրեսի և թուրքական, և ադրբեջանական հանձնախմբերը վերջին տարիներին զգալիորեն ավելացրել են անդամակցությունը:  Ըստ USA TODAY –ի, «գյուլենական տասնյակ տարբեր խմբավորումներ 2008 թվականից ի վեր հովանավորել են կոնգրեսական ճանապարհորդությունները և Ներկայացուցիչների պալատի հետ ձևեր են լրացրել՝ հավաստելով, որ նրանք վճարում էին գործուղումների համար»: Ներկայացուցիչների պալատի Էթիկայի հանձնաժողովը նախօրոք հաստատել է բոլոր ուղևորությունները՝ գյուլենական խմբավորումների կողմից ներկայացված ձևերի հիման վրա:

Սակայն USA TODAY–ի անց կացրած մի հետաքննություն պարզել է, որ այդ տեղեկանքներից շատերը կեղծ էին: «Որոշ գյուլենական խմբավորումեր պնդում են, որ գրանցված են որպես շահույթ չհետապնդող կազմակերպություններ, սակայն վերջիններս չկան նահանգային ​​կամ դաշնային հարկային տեսչության հաստատած բարեգործական կազմակերպությունների բազաներում: Դաշնային հարկային տեսչությունում իսկապես գրանցված խմբավորումները լրացրել էին հարկային ձևերը՝ նշելով, որ չեն վճարել Կոնգրեսի ճանապարհորդությունների համար: Եվ այս տարի ավելի վաղ այդ խմբավորումներից  հինգÕ ¨  Կոնգրեսի քննիչներին խոստովանել էին, որ Թուրքիայում գյուլենիստական մի խմբավորում գաղտնի կերպով ֆինանսավորում էր Թուրքիայի տարածքում օրենսդիրների և նրանց աշխատակազմի ճանապարհորդության ծախսերը»:

Կոնգրեսի Էթիկայի վարչության քննիչները փաստագրեր են ստացել, որ օրենսդիրները նվիրատվություններ են ընդունել տեխասյան շահույթ չհետապնդող երկու ընկերությունների՝ Ամերիկացիների և եվրասիացիների թուրքական խորհրդի (TCAE) և Ադրբեջանի բարեկամների համագումարի (AFAZ) կողմից: Նրանք պարզել են, որ TCAE  և AFAZ  կազմակերպությունները թաքցրել են ամերիկացի պաշտոնյաների ճանապարհորդության և այլ ծախսերի ֆինանսավորման իրական աղբյուրը: Փոխարենը, ճանապարհորդության արժեքի և համաժողովի ֆինանսավորման մեծ մասը վճարվել էր չբացահայտված անձանց կողմից, այդ թվում՝ Ադրբեջանի Հանրապետության՝  վերջինիս ազգային նավթային ընկերության՝ Ադրբեջանի Հանրապետության պետական ​​նավթային ընկերության (SOCAR)  միջոցով: Փաստերը բացահայտել են, որ SOCAR- ը հիմնել էր AFAZ-ը համաժողովից մեկ ամիս առաջ՝ AFAZ-ի բանկային հաշվին փոխանցելով 750,000 ԱՄՆ դոլար:

«USA Today –ի, ինչպես նաև Կոնգրեսի Էթիկայի վարչության կողմից վարած հետաքննություններն ուշագրավ են»,- նշվում է գլխավոր դատախազ Լորետա Լինչին ուղղված Համագումարի նամակում: «Մենք ամենայն հարգանքով դիմում ենք արդարադատության նախարարությանն այդ խմբավորումների նկատմամբ լիարժեք և մանրակրկիտ հետաքննության և օրենքի լիակատար կիրառման միջնորդությամբ: Ներկայացված գործունեությունը հստակ անօրինական վարք է հանդիսանում և խաթարում մեր սահմանադրական կառավարման հիմքերն՝ արտաքին ազդեցության բացահայտ առևտրի միջոցով»:

 

ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»