Տղաներից յուրաքանչյուրը կփորձի հնարավորինս բարձր արդյունք գրանցել. Արշակ Պետրոսյան
СпортՀայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականն այս օրերին շարունակում է նախապատրաստվել Եվրոպայի թիմային առաջնությանը: Այս տարի «հին մայրցամաքի» առաջնությունը կանցկացվի Իռլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում նոյեմբերի 12-22-ը:
«Արմենպրես»-ը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանի հետ զրույցում անդրադարձավ հավաքականի նախապատրաստական փուլին և տղաների հնարավորություներին:
-Պարոն Պետրոսյան, այժմ Ծաղկաձորում եք ևնախապատրաստվում եք Եվրոպայի թիմայինառաջնությունը: Ինչպե՞ս են տրամադրված տղաները:
-Այո, հիմա նախապատրաստվում ենք Եվրոպայի թիմային առաջնությանը, որն այս տարի կկայանա Ռեյկյավիկում: Տղաների տրամադրությունը լավ է: Բոլորն էլ քրտնաջան աշխատում են: Օրվա ընթացքում մի քանի ժամ մարզումներ ենք անցկանում:
-Հայաստանի հավաքականի կազմում իր նորամուտը կտոնի Կարեն Գրիգորյանը: Ի՞նչ կասեք այդ մասին:
-Դժվար է այժմ որևէ գնհատական տալ Կարենի մարզավիճակին: Բայց նա կարողացավ հաջող ելույթներ ունենալ մի շարք միջազգային մրցաշարերում: Ամբողջ թիմի մասին խոսելով` կասեմ, որ տղաները բավականին լավ մարզավիճակում են: Նրանցից յուրաքանչյուրը կփորձի որքան հնարավոր է բարձր արդյունք գրանցել:
-Եվրոպայի առաջնությունում մեր տղաները չեմպիոն չեն դարձել 1999 թվականից ի վեր: Ինչո՞ւ չի ստացվում:
-Բոլոր մրցաշարերն իրենց դժվարություններն ունեն: Այնպես չի լինում, որ միշտ չեմպիոն դառնաք: 1999 թվականից ի վեր մեզ հաջողվել է մեկ անգամ երկրորդ հորիզոնականը զբաղեցնել, երկու անգամ կիսել ենք երրորդ տեղը: Եթե արձանագրենք այս ամենը, ապա չի կարելի ասել, թե վատ ենք հանդես եկել: Պարզապես առաջին հորիզոնականին հասնելու համար ինչ-որ բան չի բավականացնում: