Ереван, 24.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Կարեն Անդրեասյանը հանդիպում է ունեցել հացադուլ հայտարարած դատապարտյալների հետ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան  Կարեն Անդրեասյանն այցելել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ եւ հանդիպել հացադուլ հայտարարած դատապարտյալների հետ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ֆեյսբուքյան էջը, Օմբուդսմենն առանձնազրույց է ունեցել հացադուլ հայտարարած բոլոր անձանց հետ, ովքեր հայտնել են իրենց խնդիրների մասին հետեւյալը.

Փայլակ Խանամիրյան. ազատազրկման մեջ է 2008 թվականից, մինչ պատժի կրման ավարտը կա մոտ 1,5 տարի: Դատապարտվել է ավազակային հարձակման համար: Պատժի կրման ընթացքում մարել է հանցագործությամբ պատճառված վնասը, ունեցել է երկու կարգապահական տույժ բջջային հեռախոսներ պահելու եւ օգտագործելու համար: Փայլակ Խանամիրյանն ունի առողջական խնդիրներ, սակայն բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու հարցը չի քննարկվում, մինչդեռ, այդ խնդիրները կարող են հանգեցնել լուրջ հետեւանքների: Միաժամանակ, Փայլակ Խանամիրյանն ամուսնացած է, դեկտեմբերին սպասում է 2-րդ երեխայի ծնունդին: Ըստ դատապարտյալի՝ բաց տիպի ուղղիչ հիմնարկ տեղափոխելն իրեն հնարավորություն կտա լուծել ինչպես առողջական, այնպես էլ ընտանիքի առջեւ ծառացած սոցիալական բազմաթիվ խնդիրները:

Փայլակ Խանամիրյանին բաց տիպի ուղղիչ հիմնարկ տեղափոխելու հնարավորության եւ բժշկական հետազոտությունները կազմակերպելու ու պատշաճ բուժօգնություն տրամադրելու հարցերի վերաբերյալ Օմբուդսմենը նոյեմբերի 2-ին գրություն է ուղարկել Արդարադատության նախարարություն:

Վոլոդյա Ավետիսյան. ազատազրկման մեջ է 2013 թվականից, պատժի կրման ավարտին կա 2,5 տարի: Դատապարտվել է խարդախությամբ հափշտակություն կատարելու մեղադրանքով: Վոլոդյա Ավետիսյանը տեղեկացրել է, որ պատժի կրման ընթացքում կարգապահական տույժի չի ենթարկվել, ըստ վարչակազմի՝ հետագա պատիժը կրելու կարիք չունի եւ բնութագրվում է դրական: Նշել է նաեւ, որ խնամքին ունի երեք անչափահաս երեխա: Չնայած նշված հանգամանքներին, Անկախ հանձնաժողովը 2-րդ անգամ մերժում է վաղաժամկետ ազատման միջնորդությունն առանց որեւէ պատճառաբանության:

Տեղեկացնենք, որ Վոլոդյա Ավետիսյանին պատճառաբանված որոշում տրամադրելու հարցի վերաբերյալ Օմբուդսմենը նոյեմբերի 2-ին գրություն է ուղարկել Անկախ հանձնաժողովի նախագահին: 

Մհեր Ստեփանյան. ազատազրկման մեջ է 2012 թվականից, մինչ պատժի կրման ավարտը կա 2,3 տարի: Դատապարտվել է թմրամիջոցի ապօրինի իրացման համար: Բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու հարցը չի քննարկվում, մինչդեռ, Մհեր Ստեփանյանն ունի առողջական խնդիրներ, նա եւս 2-րդ խմբի հաշմանդամ է, ամուսնացած է, ունի 2 երեխա: Պատիժը կրելու ընթացքում կարգապահական տույժի չի ենթարկվել, խրախուսվել է 1 անգամ: Մհեր Ստեփանյանն ունի «Վազգեն Սարգսյան» եւ «Մարտական ծառայություն» մեդալներ:

Գեղամ Ասատրյան. ազատազրկման մեջ է 2010 թվականից, պատժի կրման ավարտին կա 1,4 տարի: Դատապարտվել է իշխանությունը չարաշահելու համար: Պատժի կրման ընթացքում ենթարկվել է մեկ կարգապահական տույժի բջջային հեռախոս պահելու եւ օգտագործելու համար: Միաժամանակ, դատապարտյալը բնութագրվում է դրական, ամուսնացած է, ունի 2 անչափահաս երեխա, ըստ վարչակազմի՝ հետագա պատիժը կրելու կարիք չունի: Գեղամ Ասատրյանը մասնակցել է ՀՀ եւ ԼՂՀ սահմանների պաշտպանական ու մարտական գործողություններին, արժանացել է պարգեւատրումների: Չնայած նշված հանգամանքներին, Անկախ հանձնաժողովը 3-րդ անգամ մերժում է վաղաժամկետ ազատման միջնորդությունն առանց որեւէ պատճառաբանության, ինչպես նաեւ չի քննարկվում բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու հարցը:

Արմեն Վարդանյան. ազատազրկված է 2010 թվականից: Դատապարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար: Պատիժը կրելու ընթացքում կարգապահական տույժ չի ստացել, չի խրախուսվել: Բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու հարցը չի քննարկվել, մինչդեռ, հիշյալ ուղղիչ հիմնարկ տեղափոխման ժամկետը լրացել է դեռեւս 2012 թվականին: Ըստ Արմեն Վարդանյանի՝ բաց տիպի ուղղիչ հիմնարկ տեղափոխելն իրեն հնարավորություն կտա լուծել ընտանիքի առջեւ ծառացած սոցիալական խնդիրները: Նա եւս ամուսնացած է եւ 2 երեխա ունի: Ազատազրկվածը հավելել է նաեւ, որ 2013 թվականի օգոստոսից առ օրս քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովը 7 անգամ մերժել է իր պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացնելու հարցը:

Գեւորգ Հարությունյան. ազատազրկման մեջ է 2007 թվականից, մինչ պատժի կրման ավարտը մնացել է մոտ 6 ամիս: Դատապարտվել է թմրամիջոց ձեռք բերելու, առանց բժշկի թույլտվության ներարկելու համար: Պատիժը կրելու ընթացքում կիրառվել է երկու խրախուսանք հիմնարկի տարածքի բարեկարգման եւ օրինապահ վարքագծի համար: Չնայած դրան, վարչակազմը դատապարտյալին բնութագրում է բացասական եւ բաց տիպի ուղղիչ հիմնարկ տեղափոխելու հարցը չի քննարկում: Դատապարտյալն ունի ողնաշարի ճողվածք՝ պարբերաբար սրացումներով:

Խնդրի վերաբերյալ ակնկալում ենք Արդարադատության նախարարությ ան պատասխանը:

Հովսեփ Տերտերյան. ազատազրկման մեջ է 2009 թվականից, մինչ պատժի կրման ավարտը կա մոտ 11 ամիս: Դատապարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար: Պատժի կրման ընթացքում կարգապահական տույժ չի ունեցել, 2 անգամ խրախուսվել է կալանավայրի տարածքի բարեկարգման եւ դրական վարքագծի համար: Դատապարտյալի մոտ նկատվում է վարքագծի դրական տեղաշարժ: Արցախյան պատերազմի մարտական գործողությունների մասնակից է, պարգեւատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի եւ այլ շքանշաններով: Պատերազմի ընթացքում վիրավորվել է, որի պատճառով ունի առ ողջական խնդիրներ, 2-րդ խմբի հաշմանդամ է: Հովսեփ Տերտերյանն ունի 2 երեխա, ամուսնացած է: Բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու հարցը չի քննարկվում, իսկ վարչակազմն էլ 3 անգամ մերժել է պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացնելու հարցը:

Արթուր Հակոբյան. ազատազրկման մեջ է գտնվում 2014 թվականից, մինչ պատժի կրման ավարտը կա մոտ 7 ամիս: Դատապարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար: Պատժի կրման ընթացքում ունեցել է երկու կարգապահական տույժ՝ բջջային հեռախոսներ պահելու եւ օգտագործելու համար: Ա. Հակոբյանի խնամքին կա 2 անձ: Բաց ուղղիչ հիմնարկ տ եղափոխելու հարցը չի քննարկվել, ինչպես նաեւ վարչակազմի կողմից մերժվել է պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացնելու հարցը:
Գոռ Գրիգորյան. ազատազրկման մեջ է 2014 թվականից, մինչ պատժի կրման ավարտը կա 2,4 տարի: Դատապարտվել է գողության մեղադրանքով: Գոռ Գրիգորյանն ամուսնացած է, այժմ կինը հղի է: Պատժի կրման ընթացքում ունեցել է երեք կարգապահական տույժ բջջային հեռախոսներ պահելու եւ օգտագործելու համար: Բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու հարցը չի քննարկվել:

Կարեն Անդրեասյանը հանդիպել է նաեւ բազմաթիվ այլ ազատազրկվածների հետ: Օմբուդսմենը վաղ ը հանդես կգա առանձին հայտարարությամբ, որտեղ կներկայացվեն ուղղիչ հիմնարկի տեսակի փոփոխման համակարգային խնդիրները:

 

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении