Լևոն Մնացականյանը և Անջեյ Կասպրշիկն անդրադարձել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակին
ПолитикаԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը նոյեմբերի 4-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
Ինչպես տեղեկացրին ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող վիճակին և դրա շուրջ տեղի ունեցող զարգացումներին, մտքեր են փոխանակվել նոյեմբերի 5-ին շփման գծում իրականացվելիք դիտարկման գործընթացների վերաբերյալ: