Ереван, 31.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


ԵԽԽՎ-ի հեղինակությունը ստվերվում է ադրբեջանական լոբբիի գործողությունների պատճառով

Политика

Փարիզում Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նոյեմբերի 4-ի նիստում քննարկվեց Ռոբերտ Ուոլտերի հայտնի խնդրահարույց զեկույցը Լեռնային Ղարաբաղի իրավիճակի սրացման վերաբերյալ: Մերժելով հայկական պատվիրակության առաջարկը` զեկույցի քննարկումը հետաձգելու եւ նոր զեկուցող նշանակելու մասին, հանձնաժողովը 24 կողմ եւ 16 դեմ ձայներով ընդունեց այն:

Զեկույցի ընդունման վերաբերյալ «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին պատասխանեց ԵԽԽՎ-ում Աժ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը: Նա հիշեցրեց, որ Ռոբերտ Ուոլտերը զեկուցող էր նշանակվել անցյալ տարի հոկտեմբերին: Այդ ժամանակ, երբ ինքն ընտրվում էր որպես զեկուցող, հայաստանյան պատվիրակությունը ներկայացրել էր իր գործընկերներին` քաղաքական հանձնաժողովի անդամներին տեղեկատվություն, համաձայն որի պարոն Ուոլտերը այն անաչառ և օբյեկտիվ զեկուցողը չէ, որը կարող է իսկապես բալանսավորված, չե զոք և անկանխակալ զեկույց պատրաստել: Զեկույց, որն ինչ-որ ներդրում կունենա ԼՂ հիմնախնդրի կարգավորման և, ամենակարևորը, հասարակությունների և ժողովուրդների միջև վստահության մթնոլորտի ձևավորման գործընթացում, ինչը ԵԽԽՎ-ի մանդատի բովանդակությունն է:

«Այն ժամանակ էլ Ռոբերտ Ուոլտերը, ինչպես այսօր, հայտնի էր որպես ադրբեջանամետ գործիչ, և ադրբեջանական լոբբիի կազմում, կամ լոբբիի գործունեության տիրույթում գտնվող պատգամավորներից մեկն էր: Նա հայտնի է նրանով, որ իր բոլոր քվեարկությունները բոլոր ժամանակներում եղել են Ադրբեջանի օգտին:

Եվ հայտնի է նաև նրանով, որ եղել է, այսպես ասած, դիտորդական առաքելությունների ղեկավար Ադրբեջանում տեղի ունեցած նախավերջին ընտրություններում` խայտառակ կերպով բոլոր միջազգային կազմակերպությունների ներկայացնելով դրանք որպես խիստ ժողովրդավարական և առաջ ադիմություն ժողովրդավարության գործում»,- ասաց Նաղդալյանը:

Այսինքն`անաչառության իմաստով հայաստանյան պատվիրակությունը բավականին լուրջ կասկածներ ուներ Ռոբերտ Ուոլտերի հետ կապված, իսկ վերջին ժամանակահատվածում հայտնվեց նաեւ տեղեկատվություն` վերջինիս կնոջ ներդրումային գործունեության վերաբերյալ Ադրբեջանում: Պատվիրակությունն այդ մասին տեղյակ պահեց քաղաքական հանձնաժողովի անդամներին` փորձելով նեյեմբերի 4-ի քննարկման գլխավոր թեմա դարձնել այն, որ այս ամբողջ ընթացքում Հայաստանի պատվիրակության կասկածները և թերահավատությունը Ուոլտերի թեկնածության նկատմամբ հաստատվել են:

«Մենք իսկապես համարում ենք, որ սա, ըստ ԵԽԽՎ-ի ռեգլամենտի, հանձնաժողովի խնդիրը կամ քննարկման առարկան պետք է դառնա: Եվրոպայի խորհուրդն ունի զեկուցողների կոդեքս` Code of conduct, որը սահմանում է, որ զեկուցողները պարտավոր են պահպանել չեզոքություն, պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են կասկածներ հարուցել, ինչպես նաև չպիտի ունենան որևէ տնտեսական, կոմերցիոն, ֆինանսական և այլ հարաբերություններ այն երկրների հետ, որոնց վերաբերում են իրենց զեկույցները: Ոչ իրենք, ոչ էլ իրենց ընտանիքի անդամները»,- շեշտեց պատվի րակության ղեկավարը:

Այս խնդիրը բարձրացվեց ինչպես իրավական, այնպես էլ էթիկական տեսակետից: Շեշտվեց, որ Ուոլտերը, որպես զեկուցող ընտրվելիս, թաքցրել է հանձնաժողովի իր գործընկերներից շահերի այդպիսի բախման գոյության հանգամանքը:

«Բացի այդ,  անդրադարձ կատարվեց այն հանգամանքին, որ ուղիղ մեկ տարի ժամանակը ձգձգելուց հետո, Ուոլտերը միայն այս տարվա սեպտեմբերին դիմեց Ղարաբաղի իշխանություններին: Փաստացի մեր պահանջն այն մասին, որ Ղարաբաղի վերաբերյալ զեկույցը գրելու համար պարտադիր պետք է այցելություն կատարել և տեղում տեսնել ու լսել այն մարդկանց, ովքեր իրական շահառուներն են այդ զեկույցի, իր կողմից այս մեկ տարվա ընթացքում արհեստականորեն ձգձգվեց այն պատճառաբանությամբ, որ Ղարաբաղը չճանաչված պետություն է:

Մենք կարծում ենք, որ նման զեկույցի համար պետք է ընտրվեր չափազանց օբյեկտիվ և հեղինակավոր զեկուցող, քանի որ զեկույցը վերաբերում էր խիստ զգայուն թեմայի: Նման բանակցային գործընթացներում շատ կարևոր է լինել չափազանց զգույշ և բալանսավորված: Խիստ կարևոր էր նաև պատրաստել զեկույցը` տեղում գտնվելով, տեղում իրավիճակին ծանոթանալուց հետո միայն: Սակայն իրավիճակը ԵԽԽՎ-ում այնպիսին է, որ մեր պատվիրակության սթափ և տրամաբանական փաստարկները լսողները քիչ էին: Քվեարկությունը ցույց տվեց, որ մենք ընդամենը 16 կողմնակիցներ ունեցանք այս հարցում: Մարդիկ, ո վքեր անհանգստացած էին այն իրավիճակից, որ ԵԽԽՎ-ի հեղինակությունն անընդհատ սասանվում է և ստվերվում ադբրեջանական լոբբիի և այդ կառույցում իր խայտառակ գործունեության պատճառով»,- հավելեց Նաղդալյանը:  

Նրա խոսքով` գործընթացը, որ տեղի ունեցավ հանձնաժողովի նիստում, ևս մեկ անգամ ցույց տվեց, որ պատվիրակների մի զգալի մասը որևէ փաստարկի ականջալուր չի լինում, որևէ փաստի ռեալ գնահատական տալ չի ուզում:

«Տեղեկատվությունը` կապված կաշառվածության, շահերի բախման հետ ուշադրության չարժանացավ, իսկ այն նյութերը, որ զետեղված էին զեկույցում, բացարձակապես չէին համապատասխանում իրականությանը: Ադրբեջանի լոբբին ապահովել էր իր վճարված ներկայացուցիչների թվից 24 մասնակցի, և մեր առաջարկը` դադարեցնել այդ զեկույցի քննարկումը և նոր զեկուցող նշանակել, ով կլինի իսկապես օբյեկտիվ, բալանսավորված և կլինի բոլոր կողմերի համար ընդունելի ու կփորձի այդպիսի ճանապարհով փաստերը իրականությունը ուսումնասիրելով իրականում օգտակար զեկույց պատրաստել, մերժվեց&ra quo;,- ընդգծեց պատվիրակության ղեկավարը:  

Հերմինե Նաղդալյանի կարծիքով, այն իրավիճակը, որ նոյեմբերի 4-ի քննարկմանն առկա էր քաղաքական հանձնաժողովի նիստում, անհանգստացրեց և մտահոգություն առաջացրեց բավական մեծաթիվ մարդկանց մոտ, քանի որ, այնուամենայնիվ, ԵԽԽՎ-ում առկա են սթափ դատող պատվիրակներ:

«Հետագայում մենք մեր աշխատանքը պետք է շարունակենք նրանց հետ`փորձելով լիագումար նիստում քննարկելու ընթացքում իրական գնահատականներ հնչեցնել և հասնել նրան, որ զեկույցը չընդունվի: Ամենախնդրահարույցն այն է, որ Ադրբեջանը բացարձակապես հաշվի չի նստում ԵԽԽՎ-ի ոչ հեղինակության, ոչ կանոնակարգային խնդիրների, եւ ոչ էլ կարգերի հետ, և շատերին է դա անհանգստացնում»,- եզրափակեց Նաղդալյանը: 

 

«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травме