Ереван, 16.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войны Армения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров «Армения — музей под открытым небом» — СМИ Российский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в США Проведены обыски в офисе «Сильной Армении» в Ванадзоре Арагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорах В Армении официально запущена монетизация YouTube Последний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — Амстердам Армения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри» Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человек


Ամուսնական առաջին գիշերվա գաղտնիքները

Lifestyle

Ամուսնական առաջին գիշերվա գաղտնիքները

Հնարավոր է, ներքոնշյալ թեմայում ընթերցողը հանդիպի բաց տեսարանների, սակայն ավելի լավ է կարդալ ու իմանալ` բաց, սակայն բնական տեսարանի մասին, քան թե կյանքում չիմացության պատճառով հայտնվել անհարմար, տհաճ կամ հիմար իրավիճակում եւ այդպես էլ չիմանալ իրականությունը` ճիշտ պաշտպանվելու համար: Վերջին շրջանում նաեւ որոշ կազմակերպություններ փորձում են վերացնել կարմիր խնձորի ավանդույթը` պնդելով, որ առաջին սեռական կյանքը բոլորովին պարտադիր չէ իրականացնել օրինական ամուսնու հետ: Այս առումով մենք զրուցեցինք համապատասխան մասնագետի հետ, որպեսզի մեր հասարակության մեջ այսուհետեւ նվազեն ողբերգական ու չարամիտ դեպքերը, եւ ի վերջո հաղթի իմացությունն ու գիտակցությունը: ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, սեքսապաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսապաթոլոգՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ նմանատիպ անլուրջ առաջարկությունները անտրամաբանական եւ անառողջ համարեց: Մասնագետը այն կարծիքին է, որ ցանկալի է խուսափել պատահական սեռական կապերից, որոնք հղի են բացասական հետևանքներով: Ըստ սեքսապաթոլոգի` ամուսնական առաջին գիշերը կարող է ճակատագրական եւ բախտորոշ լինել. «Ամուսնական առաջին գիշերը ավանդական հասկացությամբ նորապսակների սեռական առաջին մերձեցումն է, որը ուղեկցվում է հարսնացուի դեֆլորացիայով (կուսազրկմամբ)»,- ասաց Վ. ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆՆ ու հավելեց. «Ամուսնական առաջին գիշերը խիստ կարեւոր իրադարձություն է սիրահարների կյանքում: Այն պայմանները, որոնք ցանկալի է կատարել առաջին մերձեցման ժամանակ, բավականաչափ պարզ են, բայց դրանց մասին պետք է վաղօրոք մտածել»,- հորդորում է բժիշկը ու թվարկում մի քանի կարեւոր դետալներ. «Մահճակալը չպետք է ճռռա, ցանկալի է, որ սենյակում կիսախավար լինի»: Բժիշկը հիշեցրեց, որ ամուսինները պետք է հիշեն նաեւ հիգիենայի մասին:  

ԱՂՋԻԿՆԵՐԻ ԶԳԱԼԻ ՄԱՍԸ ՎԱԽ Է ՏԱԾՈՒՄ ԱՌԱՋԻՆ ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

  «Հարկ է հիշել, որ առաջին սեռական հարաբերության նկատմամբ աղջիկների վերաբերմունքն էապես տարբերվում է տղամարդկանց վերաբերմունքից: Աղջիկների զգալի մասը որոշակի վախ է տածում դրա հանդեպ: Նրանց դուր են գալիս գրկախառնությունները, համբույրները, գուրգուրանքները եւ քնքուշ խոսքերը, բայց առաջիկա սեռական հարաբերությունը ընկալվում է վախով: Երիտասարդների համառությունը, աղջկա զգացմունքներն ու ապրումները հաշվի չառնելը, իսկ երբեմն էլ` բռնությունը կարող են նրան հասցնել հոգեբանական, իսկ եթե աղջիկը դիմադրում է, նաեւ ֆիզիկական վնասվածքի` հաճախ լրջորեն վտանգելով ընտանեկան հետագա կայունությունը»,- զգուշացնում է Վ. Շահրամանյանը: Նրա իսկ խոսքերով` տղամարդը պետք է լինի համբերատար, նրբանկատ եւ ինքնավստահ: Այն հարցին, թե կուսազրկումից հետո երբ կարելի է ունենալ հաջորդ հարաբերությունը, բժիշկը հետեւյալ պատասխանը տվեց. «Սեռական առաջին հարաբերությունից հետո հաջորդ հարաբերությունը ցանկալի է կատարել առնվազն մեկ կամ մի քանի օր անց (կուսաթաղանթի պատռվածքների ապաքինումից հետո), նույնիսկ եթե երիտասարդ կինն այնքան էլ չի առարկում ավելի վաղ հարաբերություն ունենալուն»: Վ. Շահրամանյանը նաեւ ասաց, որ ամուսնական առաջին գիշերվա եւ դաշտանի համընկնման դեպքում պետք է իմանալ, որ հարաբերությունն այդ շրջանում ցանկալի չէ: «Հաճախ է պատահում, երբ ամուսնական առաջին գիշերը տղամարդն արագ է լիցքաթափվում: Այս պարագայում շատ կարեւոր է երիտասարդ կնոջ վարքը: Քաջ հայտնի է, որ զուգընկերուհու հանդիմանությունները մեծացնում են զուգընկերոջ անվստահությունը եւ սեռական մերձեցման հանդեպ վախը»,- ընդգծում է բժիշկը: «Իրականում այդ թաղանթը բավական առաձգական է, եւ երբեմն ամեն ինչ ավարտվում է առանց պատռվածքների: Եթե նույնիսկ դրանք տեղի են ունենում, ապա ոչ զգալի եւ փաստորեն առանց ցավի, իսկ քանի որ կուսաթաղանթն ունի համեմատաբար աղքատ արյունամատակարարում, ապա առատ արյունահոսություն հազվադեպ է լինում: Հետեւաբար, ամենեւին էլ կարիք չկա ամուսնական առաջին գիշերը խոշորացույցը ձեռքն առնել ու խրտնած վիճակով արյան կաթիլներ կամ լճեր փնտրել, քանի որ դրանք կարող են ընդհանրապես բացակայել»:  

ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԳԻՇԵՐԸ ԵՐԲԵՄՆ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ Է ԼԻՆՈՒՄ ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԶՈՒՅԳԻ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՊԵՍ ՍԿԵՍՈՒՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

  «Բացառիկ դեպքերում կուսաթաղանթը կարող է լինել ամուր եւ զանգվածեղ: Սա կարող է խնդիր դառնալ կնոջ համար, որը համեմատաբար ուշ է սկսում սեռական կյանքը, քանի որ տարիքի հետ կուսաթաղանթը, մյուս հյուսվածքների նման, իր առաձգականությունը կորցնելու հակում ունի»,- նշում է սեքսապաթոլոգն ու հավելում, որ ամուսնական առաջին գիշերը երբեմն ճակատագրական եւ բախտորոշ նշանակություն է ունենում ամուսնական զույգի համար:«Սովորաբար, ինչպես արդեն նշվեց, առաջին ամուսնական գիշերը տեղի է ունենում առաջին սեռական հարաբերությունը, որը ուղեկցվում է հարսնացուի դեֆլորացիայով: Հաճախ երիտասարդ զույգերի, ինչպես նաեւ նրանց ընտանիքի անդամների սխալ տեղեկատվության եւ սեռակրթության բացակայության հետեւանքով ամուսնական առաջին գիշերը լինում է խիստ ճակատագրական: Երբեմն ծնողները (հատկապես սկեսուրը) ավելի մտահոգված եւ հետաքրքրված են հարսնացուի դեֆլորացիայով, քան ամուսնական զույգը: Այս ճնշող հանգամանքը նրանց համար հաճախ ավելորդ լարվածություն է առաջացնում: Յուրաքանչյուր աղջկա համար առաջին սեռական հարաբերությունը որոշակի լարվածության եւ տագնապի տեղիք է տալիս, ինչն էլ սեռակրթության բացակայության դեպքում կրկնապատկվում է: Այն հիմնականում պայմանավորված է կուսաթաղանթի կառուցվածքային (անատոմիական) եւ զուգընկերոջ վարքային առանձնահատկություններով»,- պարզաբանում է մեր զրուցակիցը: Ըստ նրա` գոյություն ունի կուսաթաղանթի 20-ից ավելի տարատեսակ, որոնք տարբերվում են իրենց տեղակայմամբ, հաստությամբ եւ առաձգականությամբ: «Այդ է պատճառը, որ աղջկա սեռական առաջին հարաբերությունը կարող է լինել առանց արյունահոսության եւ ցավային զգացողությունների: Սովորաբար լարվածության բացակայության դեպքում կուսաթաղանթի ամբողջականության խախտումը ուղեկցվում է թույլ արտահայտված ցավով եւ արյունահոսությամբ: Ինչպես արդեն նշեցի, գոյություն ունեն կուսաթաղանթի տարբեր տեսակներ: Գոյություն ունի կուսաթաղանթի տեսակ, որը պատռվում է միայն ծննդաբերության ժամանակ: Հանդիպում են նաեւ կուսաթաղանթի բնածին բացակայության դեպքեր: Ակնհայտ է, որ տեղեկատվության բացակայության հետեւանքով նման դեպքերը, որպես կանոն, ծնում են կոնֆլիկտային իրավիճակներ, միջանձնային խնդիրներ, իսկ հետագայում` նաեւ սեռական խանգարումներ: Այս կնճռոտ հարցը կարող է ամուսինների բաժանության պատճառ դառնալ: Բացի այդ, թե՛ կնոջ, թե՛ տղամարդու հետագա սեռական կյանքի համար առաջին ամուսնական գիշերը որոշիչ նշանակություն ունի: Պատճառը պարզ է. սեռական առաջին կենակցման ժամանակ ամուսինները չափազանց զգայուն են որեւէ կոպիտ գործողության կամ նույնիսկ անզգույշ ակնարկի հանդեպ: Իսկ առաջին անհաջող փորձը հնարավոր է որոշ ժամանակ կանանց սեռական ցանկության իջեցման, նույնիսկ բացակայության, իսկ տղամարդկանց սեռական թուլության պատճառ դառնալ»,- զգուշացնում է Վ. Շահրամանյանն ու առաջարկում առաջին գիշերվա հերոսներին մի քանի օգտակար խորհուրդ:  

ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԳԻՇԵՐՎԱ «ՀԵՐՈՍՆԵՐԻ» ՀԱՄԱՐ

  1. Ամուսնական առաջին գիշերվանից առաջ խուսափեք ալկոհոլից, որը խեղաթյուրում է ոչ միայն զգացողությունները, այլեւ ազդում է վարքային դրսեւորումների վրա: Ալկոհոլը բացասական ազդեցություն ունի պտղի զարգացման վրա, իսկ առաջին սեռական հարաբերության ժամանակ բեղմնավորումը բնավ չի բացառվում: 2. Զուգընկերուհու հետ պետք է առավելագույնս նուրբ լինել, նրան ասել ինչ-որ մեղմ, հաճելի բան: Ցանկալի է միացնել թեթեւ, մեղեդային երաժշտություն: Այս ամենը կօգնի զուգընկերուհուն թուլանալ` մոռանալով վախի մասին: 3. Պետք է գործել շատ վստահ եւ վճռական. տատանումները եւ հապճեպությունը զուգընկերուհու առաջին ամուսնական գիշերը կվերածեն իսկական փորձության: Իսկ դա սպառնում է նրան սեքսուալ նեւրոզների մի ողջ փնջով: 4. Բարդ եւ խիստ պատասխանատու «առաքելությունը» կատարելուց հետո ցանկալի է համբուրել զուգընկերուհուն` հարսնացուին, նրան նուրբ խոսքեր ասել: Այդ պահին նրան կենսականորեն անհրաժեշտ են ամուսնու ուշադրությունն ու հոգատարությունը: Իմաստուն քայլ է. նշանավոր իրադարձությունից անմիջապես հետո անկողնում տոնական ընթրիք կազմակերպել: Թեեւ ամուսնական առաջին գիշերը պետք է լինի անկրկնելի եւ առանձնահատուկ, այնուամենայնիվ, չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուր սեռական հարաբերություն պետք է իր բնույթով լինի առաջինը եւ տարբերվի նախորդից, ինչն էլ ներդաշնակ եւ տպավորիչ սեռական հարաբերության գրավականն է:

Պատրաստեց ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ

http://www.zaruhi.com/

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян