Վենգեր. Եթե շարունակենք այսպես, խմբից հաստատ դուրս չենք գա
Спорт«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի` «Բավարիայի» հետ հանդիպման վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել: Հիշեցնենք, որ Մյունխենում կայացած խաղում «զինագործները» 1:5 հաշվով պարտություն կրեցին:
-Առաջին հերթին ցանկանում եմ արժանին մատուցել «Բավարիային», բայց մենք թույլ պաշտպանությամբ հիանալի հեշտացրինք մրցակցի գործը: Եթե խաղանք այնպես, ինչպես այս անգամ, փակուղում կհայտնվենք: Կփորձեմ հնարավորինս շուտ մոռանալ այս հանդիպման մասին, քանի որ ոչ մի դրական բան չեմ կարող տեսնել: Խմբից դուրս գալու հնարավորություններ դեռ կան` թեկուզ շատ քիչ: Եթե շարունակենք այսպես, խմբից հաստատ դուրս չենք գա:
Մենք փլեյ-օֆֆում հայտնվելու հնարավորություններ ունենք, բայց այժմ պետք է մտածենք Պրեմիեր լիգայի մասին: Պետք է նայենք ճշմարտության աչքերին, հասկանանք` Չեմպիոնների լիգայի համար անհրաժեշտ մակարդակով հանդես չեկանք,-ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերված է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից: