Դորտմունդում ապրող հայերը սիրում ու աջակցում են Հենրիխ Մխիթարյանին
СпортԵվրոպայի ֆուտբոլի լիգայի խմբային փուլի «Բորուսիա»-«Գաբալա» հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ադրբեջանցի լրագրողներին հետաքրքրել է, թե արդյոք հայկական դրոշները մի՞շտ կան դորտմունդյան ակումբի խաղերին:
«Դորտմունդում շատ հայեր են ապրում, ովքեր երբեմն գալիս են մեր թիմի հանդիպմանը: Նրանք սիրում ու աջակցում են Հենրիխ Մխիթարյանին: Այստեղ ոչ միայն հայկական դրոշներ կան»,-լրագրողի հարցի ի պատասխան ասել է «Բորուսիա»-ի մամուլի խոսնակը:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 4-րդ տուրում «Բորուսիա»-ն 4-0 հաշվով ջախջախեց ադրբեջանական «Գաբալա»-ին: