«Սպարտակ»-ը ձմռանը կարող է հրաժարվել Մովսիսյանից
СпортՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի և Մոսկվայի «Սպարտակ»-ի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է լքել թիմը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ. Euro-football-ը գրում է, որ «Սպարտակ»-ը ձմռանը կհրաժարվի մի քանի ֆուտբոլիստներից, որոնց թվում է նաև Յուրա Մովսիսյանը: «Սպարտակ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Ռոդիոնովը հայտարարել է, որ ֆուտբոլիստները, ովքեր չեն կարողանում համեստ խնդիրներ լուծել, պետք է լքեն թիմը:
Յուրա Մովսիսյանը Մոսկվայի «Սպարտակ» է տեղափոխվել 2013 թվականին Կրասնոդարի երկրամասի համանուն թիմից: