Ֆեդերեր. Իսների դեմ վատ չխաղացի
СпортՇվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը Փարիզի մրցաշարի 1/8 եզրափակիչ փուլում ամերիկացի Ջոն Իսներից 6:7 (3:7), 6:3, 6:7 (5:7) հաշվով կրած պարտության վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:
-Ջոնը շատ ակտիվ թենիսիստ է, նա ուժեղ հարվածներ է կատարում: Նա անհրաժեշտ պահերին կարողացավ ճիշտ խաղալ և հիանալի մատուցումներ կատարեց թայ-բրեյքերի ժամանակ: Ցավալի է պարտվելը, բայց ես վատ չխաղացի:
Նրա դեմ անցկացրած 6 սեթերում ես դեռ ոչ մի անգամ իմ մատուցման ժամանակ չէի պարտվել, իսկ այս անգամ պարտվեցի: Նման բաներ պատահում են, երբ խաղում ես Ջոնի դեմ,-Ֆեդերերի խոսքը մեջբերված է մրցաշարի պաշտոնական կայքից: