Անգլիայի առաջնության լավագույն մարզիչը և ֆուտբոլիստը (լուսանկար)
СпортԱնգլիայի Պրեմիեր լիգան ներկայացրել է օգոստոս ամսվա լավագույն մարզչին և ֆուտբոլիստին. տեղեկացնում է Sky Sports-ը:
Լավագույն ֆուտբոլիստ է դարձել «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան: Երեք խաղում ֆուտբոլիստը դարձել է 4 գոլի հեղինակ և գլխավորում է Պրեմիեր լիգայի ռմբարկուների ցանկը:
Լավագույն մարզիչ է ճանաչվել «Սուոնսիի» գլխավոր մարզիչ Հարի Մոնկը: Մարզչի գլխավորությամբ ակումբը երեք խաղում երեք հաղթանակ է տոնել:

