Ереван, 24.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 16-րդ տարեդարձի առիթով Հայրապետական մաղթանք է կատարվել


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր նշվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 16-րդ տարեդարձը:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին  Տեղեկատվական համակարգի հաղորդագրության մեջ ասվում է. «Պատարագիչն էր ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:


Պատարագի սրբազան արարողության ընթացքում, Մայր Տաճարի ավետաբեր ղողանջների ներքո Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ուղեկցությամբ Նորին Սրբազնություն Չեխիայի կարդինալ, Պրահայի արքեպիսկոպոս Դոմինիկ Դուկայի, Գերագույն հոգևոր խորհրդի անդամների, Մայր Աթոռի միաբանության, թեմակալ առաջնորդների և Հայ Եկեղեցու բարերարների, հանդիսավոր թափորով առաջնորդվեց Մայր Տաճար:

Նորին Սրբության օծման և գահակալության 16-րդ տարեդարձի բերկրալից օրվա առիթով` հավատացյալների երկրպագության համար, Մայր Տաճար էր բերվել Մայր Աթոռում պահվող Սկևռայի հռչակավոր մասնատուփի կրկնօրինակը, որում ափոփոված են համաքրիստոնեական և հայ 15 սրբերի մասունքներ:

Հավարտ Պատարագի արարողության, Խաժակ Սրբազանն Իջման Ս. Սեղանի առջև քարոզ ասաց՝ անդրադառնալով օրվա խորհրդին: «Ս. Պատարագին բերած մասնակցությամբ մենք` Հայ Եկեղեցու զավակներս, առիթ ենք ունենում մեր գոհաբանությունը, մեր երախտագիտությունը հայտնելու մեր Տիրոջը` իր շնորհած բոլոր բարիքների համար: Մենք այս Սրբություն սրբոցում` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, մեր երախտագիտությունն ենք հայտնում Աստծուն, որ մեզ առիթ է ընծայում հայ ժողովրդի մշակութային ժառանգության` Ս. Էջմիածնի` հավերժական ակունքի այս սրբազան խորանների առջև հավաքված` աղոթելու Ամենայն Հայոց Հայրապետի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ  Կաթողիկոսի գահակալության 16-րդ տարեդարձի առիթով: Ոչ միայն աղոթելու, այլև մեր երախտագիտությունը, շնորհակալությունն ու շնորհավորանքները հայտնելու Վեհափառ Հայրապետին անցնող 16 տարիների ընթացքին արձանագրված բազում-բազում իրագործումների համար, որոնց շնորհիվ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին` այս օրերին առավել զորացած, Հայաստանում և ի սփյուռս աշխարհի շարունակում է իր առաքելությունը:

Աղոթքի և հոգևոր խորհրդածության այս պահին մենք` Հայ Եկեղեցու զավակներս, վերհիշում ենք այն իրողությունը, որ հայ ժողովրդի մշակութային ժառանգությունը իր խորքով նախևառաջ քրիստոնեական է և իր էությամբ` հիմնված, հաստատված է պատմական երկու հրաշալի երևույթների հիման վրա: Առաջինը, որ տեղի ունեցավ Բեթղեհեմի խոնարհ մսուրի մեջ, երբ` ավելի քան երկու հազար տարիներ առաջ, Աստծու Միածին Որդին ծնունդ առավ` փրկելու ամբողջ աշխարհը: Այդ հրաշալի եղելությունը փոխեց համայն մարդկության պատմությունը, իսկ երկրորդը տեղի ունեցավ ճիշտ այստեղ: 1714 տարի առաջ, երբ Քրիստոս Լուսավորչի տեսիլքով հայտնվեց համայն հայության հոգևոր կենտրոնում, հայն ուխտեց հետևել և աշակերտել Քրիստոսին` իբրև Տեր և փրկիչ, իբրև ճանապարհ և ճշմարտություն ունենալով Միածնին: Ազգի և Քրիստոսի հավատքի միավորումը, միասնկանությունը ծնունդ տվեց հայ քրիստոնյա մշակույթին: Այն հարուստ մշակույթին, որ, փառք Աստծո, մենք` հայ ժողովրդի զավակներս, վայելում ենք մինչև այսօր:

Մեր ավանդության մեջ հոկտեմբեր ամիսը մենք հռչակում ենք հայ մշակույթի ամիս, քանի որ, ըստ Հայ Եկեղեցու տոնացույցի, հոկտեմբեր ամսին տոնախմբում ենք մեր Եկեղեցու ամենից կարևոր տոներից մեկը` Սրբոց Թարգմանչաց տոնը: Հիշում ենք Մեսրոպ Մաշտոցին, որ այդ օրերի Կաթողիկոս Ս. Սահակի ջանքերով ու քաջալերանքով կատարեց հայոց պատմության ամենից կարևոր գյուտը` հայ այբուբենի արարումը: Ս. Մեսրոպ Մաշտոցն իր շուրջը համախմբեց երիտասարդ հայ հոգևորականներին, վարդապետներին` թարգմանչաց այդ սքանչելի խումբը: Եվ հենց այդ սերունդն էր, որ Աստծո խոսքը` Աստվածաշունչը, վերածեց հայերենի: Այդ օրերը` 5-րդ դարի սկզբնական շրջանը, մեր պատմության ամենաճակատագրական, քաղաքական իմաստով ամենից դժվարինն էին:

Հայաստանը բաժանված էր, և արտաքին ուժերի դեմ հայ ժողովուրդը չուներ միասնական ուժ, որ կարողանար պայքարել: Ահավասաիկ, այդպիսի ճակատագրական պահին Մեսրոպ Վարդապետը, իր շուրջը հավաքելով թարգմանիչ վարդապետների սերունդը, ստեղծեց հայոց պատմության կարևորագույն շրջանը` Ոսկեդարը, որի միջոցով հայը ոչ միայն հոգևոր, այլ նաև ազգային իմաստով կարողացավ զգալ միասնականությունը: Ոսկեդարի ճանապարհով հայի համար սեփական ինքնությունը հստակ դարձավ` հիմնված Քրիստոսի հավատքի և ազգային կյանքի գիտակցության վրա: Քրիստոս, հավատքը, Հայրենիքը, ազգը և ազգային գիտակցությունը միավորվելով` կազմեցին հայոց ինքնությունը: Այդ ոգին է, որ 5-րդ դարում ուժ տվեց Մեծ Զորավար Վարդանին, Ղևոնդ Քահանային և իրենց հետևող հայ ժողովրդի զավակներին պարսից հսկայական բանակաին ասելու` «մեր հավատքից ոչ մի ուժ մեզ չի կարող բաժանել»:  Այս հայտարարության հիմքը հայ ժողովրդի ինքնության գիտակցությունից է բխում, և Հայ Եկեղեցու ճանապարհով Ոսկեդարի այդ առաքելությունը շարունակական մնաց մեր ժողովրդի կյանքից ներս` և՛ Հայաստանում,  և՛ Սփյուռքում:

Իսկ Հայ Եկեղեցին, Ամենայն Հայոց Կաթողիկոսության ղեկավարությամբ և առաջնորդությամբ, մնաց ռահվիրան ու առաջնորդը` պահելու և պահապանելու այդ ոգին», - նշեց պատարագիչ Սրբազանն իր խոսքում:

Հանուն Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանության իր շնորհավորանքի խոսքն ուղղելով Ս. Գրիգոր Լուսավորչի Աթոռի 132-րդ գահակալին՝ Սրբազան Հայրը մասնավորաբար հավելեց. «Վեհափա՛ռ Տեր, փառք ենք տալիս Աստծուն, որ Դուք` Գրիգոր Լուսավորչի և մեր երջանկահիշատակ Հայրապետների արժանավոր հաջորդը, անցնող 16 տարիների ընթացքում շարունակում եք այդ առաքելությունը: Մենք տեսնում ենք, թե ինչպես Ձեր իմաստությամբ, տեսիլքով ու անձանձրույթ աշխատանքով հարատևորեն այստեղ` Մայր Աթոռում, Հայաստանում, Սփյուռքում ամբողջանում են այն սքանչելի ծրագրերը, որոնց շնորհիվ Մեսրոպ Մաշտոցի ոգին` ոսկեդարի հայոց ինքնությունը, մեր օրերում շարունակվում է հայ ժողովրդի կյանքից ներս:

Բնականաբար, մենք գիտենք, որ ինչպես անցյալում, այնպես էլ այսօր մեր ժողովրդի առջև ծանրացել են բազամաթիվ դժվարություններ ու մարտահրավերներ: Եվ Դուք, Վեհափա՛ռ Տեր, Ձեր հարատևությամբ ու Ձեր խորունկ իմաստությամբ, ջանասեր աշխատասիրությամբ ձգտում եք Հայ Եկեղեցու սպասավորներիս ցույց տալ` ինչպես հաղթահարել առկա դժվարությունները` Հայ Եկեղեցին Հայաստանում և ի սփյուռս աշխարհի առաջնորդելով ավելի զորացման և առաքելության առավել աշխուժացած տարածման՝ մանավանդ մեր երիտասարդ սերնդի կյանքից ներս:

...Վեհափա՛ռ Տեր, Ձեր գահակալության 16-րդ տարեդարձի առիթով մենք բոլորս աղոթում ենք Ձեզ համար, որպեսզի Տերը Ձեզ ամուր և զորավոր պահի և Ձեր այդ հարատևությունը մշտապես մնա Ձեր մեջ, և այդ ոգով շարունակեք առաջնորդել Հայ Եկեղեցին»: 

Այնուհետև Իջման Ս. Սեղանի առջև, հանդիսապետությամբ Մայր Աթոռի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանի, կատարվեց Հայրապետական մաղթանքի արարողությունը, որի ընթացքում ներկաներն աղոթեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսության անսասանության և պայծառության ու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կյանքի արևշատության և արգասավոր հովվապետության համար»։
 

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении