Մարկոսը «Ակտոբեի» հետ դարձել է բրոնզե մեդալակիր, «Աստանան» պաշտպանել է տիտղոսը
Спорт«Աստանան» պաշտպանել է ֆուտբոլի Ղազախստանի չեմպիոնի տիտղոսը: Ղազախստանի առաջնության վերջին՝ 32-րդ տուրում Չեմպիոնների լիգայի մասնակիցը սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով հաղթել է «Ակտոբեին» եւ մեկ միավոր գերազանցել է «Կայրաթին», որը դարձել է արծաթե մեդալակիր:
Երրորդ տեղը գրավել է «Ակտոբեն», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին: Մարկոսը վերջին տուրում խաղացել է «Աստանայի» դեմ՝ խաղադաշտում անցկացնելով 90 րոպե:
Երկրորդ տարին անընդմեջ Ղազախստանի առաջնության լավագույն ռմբարկու է դարձել «Կայրաթի» կոտդիվուարցի հարձակվող Ժերար Գոուն, որը խփել է 22 գոլ:
Հիշեցնենք, որ այս տարի «Աստանան» դարձել էր առաջին ղազախական ակումբը, որը հանդես է գալիս Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում: Մայրաքաղաքային թիմը 6-րդ անգամ է հռչակվում Ղազախստանի չեմպիոն: