Պելեգրինի. Նախկինում ամեն օր ինձ ու Լուի վան Գալին էին «ազատում» աշխատանքից
Спорт«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին կարծում է, որ վերջին տարիներին Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբների սեփականատերերը ոչ խորքային պատճառներով են աշխատանքից ազատում գլխավոր մարզիչներին:
Այսպիսով, Պելեգրինին աջակցել է «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին, ով, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, շուտով կարող է համալրել աշխատանքից ազատված մարզիչների ցանկը:
-Ես ամեն օր կարդում եմ, որ «Չելսին» աշխատանքից ազատելու է Մոուրինյուին: Նախկինում ամեն օր ինձ ու Լուի վան Գալին էին «ազատում» աշխատանքից: Այժմ մարզիչների նկատմամբ վերաբերմունքը փոխվել է: Չեմ հասկանում, թե ինչու են ակումբների սեփականատերերն այդքան անհամբեր: Եթե ես սեփականատեր լինեի, մարզչի հետ 3 տարվա պայմանագիր կկնքեի և միայն համաձայնագրի ժամկետի լրացման շրջանում կմտածեի այն երկարաձգելու կամ խզելու մասին: Մի քանի տարի առաջ նախագահներն ավելի համբերատար էին,-Պելեգրինիի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից: